Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Շանտա՞ժ, թե՞ «ընտանիք ենք պահում»

Շանտա՞ժ, թե՞ «ընտանիք ենք պահում»
12.09.2025 | 11:46

2020թ. սեպտեմբերի 10-ն առանց չափազանցնելու ճակատագրական օր է ընտանիքիս և ինձ համար:

Այդ օրը վայր դրեցի պատգամավորական մանդատս:

Ճնշումն ահռելի էր. թե՛ հասարակական, թե՛ քաղաքական: Հակադրվում էի մի ուժի, որն այդ պահին ուներ մոտ 70% հանրային աջակցություն՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...

Հանուն արդարության պետք է նշել, որ նույնիսկ այդ պահին չէի պատկերացնում այն ամբողջ այլանդակությունը, որն իր մեջ պարունակում էր ՔՊ-ն: Հավանաբար, ոչ մեկը չէր պատկերացնում:

Չգիտեմ, ինչպես էի շարունակելու ապրել, եթե նոյեմբերի 9-ի Արցախի դավաճանական հանձման արարի մեջ ակամայից մասնակից լինեի նաև ես:

Շատ երկար կարելի է խոսել դրան նախորդած ամիսների (մասամբ ասվել է արդեն), այդ օրվա և դրան հաջորդած ժամանակաշրջանի մասին, բայց մեկ հարց շատ հետաքրքիր է.

ինչպե՞ս ստացվեց, որ առ այսօր հարյուրավոր «իմ քայլական» պատգամավորներից սկզբունքայնություն և բարոյականություն դրսևորեցին միայն վեցը՝ Վարդանը՝ Աթաբեկյան, Սոֆյան՝ Հովսեփյան, Աննան՝ Կարապետյան, Գոռը՝ Գևորգյան, Թագուհին՝ Թովմասյան և Տաթևիկը՝ Հայրապետյան:

Թեպետ՝ խոսքով շատերն էին նույն քայլին գնալու...

Շանտա՞ժ, թե՞ «ընտանիք ենք պահում»։

Արսեն ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 5194

Մեկնաբանություններ