«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

ԱՄՆ-ը պատրաստվում է ներխուժել Վենեսուելա

ԱՄՆ-ը պատրաստվում է ներխուժել Վենեսուելա
04.11.2025 | 12:32

Եվ այսպես, Խաղաղության Նախագահը, որը խոստացել էր ավարտել բոլոր պատերազմները և ստանալ Նոբելյան մրցանակ, ինչպես և սպասվում էր, ղեկը շուռ տվեց տրամագծորեն հակառակ ուղղությամբ։

ԱՄՆ-ը պատրաստվում է ներխուժել Վենեսուելա՝ հեռացնելու հերթական անհաճելի ղեկավարին։ Վենեսուելան ռազմական օգնության խնդրանքով դիմել է Ռուսաստանին, Չինաստանին և Իրանին։ Օգնությունը հասնում է, իսկ Թրամփը իր նավատորմն ու ծովային հետևակը կենտրոնացնում է Վենեսուելայի ափերին։ Թերևս շուտով կլսենք անկախ երկրի դեմ նոր ներխուժման մասին՝ միջազգային իրավունքների բոլոր նորմերի խախտմամբ։ Իսկ հետո՝ Արևմուտքի դասախոսություն միջազգային նորմերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության մասին։

ՈՒկրաինայում 24 ժամում խաղաղության խոստում, հետո՝ խաղաղարար ջանքերից հրաժարում և “Tomahawk”-ների մատակարարում՝ ՌԴ տարածքի խորքում հարվածներ հասցնելու համար։ Ուղիղ քայլ դեպի միջուկային հարվածների փոխանակում։

Պատերազմ Իրանի դեմ, հարձակում ինքնիշխան երկրի վրա, որն ունի քաղաքացիական միջուկային ծրագիր՝ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի (ՄՄՉՊ) խախտմամբ։

Գազայում խաղաղություն, որը տևեց ճիշտ 9 օր։

Հայաստանին ստիպելը երրորդ անգամ կապիտուլյացիայի ենթարկվել Ադրբեջանի առաջ և հանձնել Զանգեզուրի միջանցքը՝ այլ անվամբ։

Ի՞նչ կարծիքի եք քաղաքական գործիչների խոստումների մասին։

Հիշում եմ, որ ինչ-որ մեկը 2018-ին խոստացավ թավշյա ժողովրդավարություն, Ղարաբաղյան հարցի խաղաղ լուծում, ներդրումներ ու բարգավաճում։ Իսկ այսօր նա ստեղծում է աղանդ, ջախջախում է ընդդիմությանը, հանձնում Հայաստանի նորանոր հողեր։

Միգուցե քաղաքական գործիչների հետ ինչ-որ բան այն չէ՞։ Թե՞ կոնսերվատորիայում, ինչպես ասում էր հայտնի հումորիստը։

Արթուր ԽԱՉԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 5171

Մեկնաբանություններ