«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Բոլոր մեծ խաբեությունները սկսվել են մասնակի ճիշտ բաներ ասելով

Բոլոր մեծ խաբեությունները սկսվել են մասնակի ճիշտ բաներ ասելով
15.11.2025 | 19:09

Քարոզչության կամ պրոպագանդայի հիմքում ընկած է որևէ երևույթի, պրոցեսի, անձի, կազմակերպեւթյան ու կուսակցության մասին, մինչև պետության և միջազգային հարաբերությունների մակարդակ, ճշմարտությունը մինչև վերջ չասելու սկզբունքը:

Քարոզչությունն ու պրոպագանդան, ի տարբերություն գիտության, որի նպատակը ճշմարտությունը մինչև վերջ պարզելն է, հետապնդում են բոլորովին այլ նպատակ, այն է՝ մասնակի ճշմարտություն ասելով ու իսկության մի մասն էլ ծածկելով, հասնել որևէ տեսակի շահի, որը մասնակիորեն է համընկնում մարդկանց շահի հետ կամ էլ բոլորովին չի համընկնում:

Այսինքն, ցանկացած քարոզչություն, մեծամասամբ թեկուզև մասնակի, ըստ էության, ճշմարտության խեղաթյուրում է՝ հիմնված մարդկանց անգիտության վրա:

Այստեղ միշտ պետք է հիշել գլխավորը, որ աշխարհի պատմության մեջ բոլոր մեծ խաբեությունները սկսվել են մասնակի ճիշտ բաներ ասելով և հարցի բուն էությունը մարդկանցից գիտակցաբար թաքցնելով:

Մյուս կողմից էլ, եթե նայում ենք հասարակական կամ պետական կյանքում առաջացած ճգնաժամային կամ փակուղային իրավիճակները, ապա, որպես կանոն, դրանք ժամանակին առաջացել են տարբեր մասշտաբի մասնակի ճշմարտություններ ու բացահայտ ստեր ասելով:

Մասնակի ճշմարտությունը դեպի մեծ խաբեություն տանող ճանապարհ է:

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3621

Մեկնաբանություններ