Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ի՜նչ երախտամոռ խալխ ենք

Ի՜նչ երախտամոռ խալխ ենք
05.05.2026 | 10:47

Չգտնվեց էս անտեր երկրում մի 100 մարդ, որ տոնական հագնված, խաչ ու խաչվառով, ընտիր նվերներ առած գնային Ուկրաինայի դեսպանատուն:

Գլուխ խոնարհեին Զելենսկու առաջ, ասեին․

- Երջանիկ ենք, որ բարեհաճել ես մեր երկիրը:

Հոգաչափ շնորհակալ ենք քո տված էն ֆոսֆորային ռումբերի համար, որը մեր երեխաներին մոխիր դարձրեց:

Դու մշտական տեղ ունես մեր աչքի, մեր սրտի, մեր գլխի ու ռեխի վրա:

Խոնարհաբար խնդրում ենք ընդունել մեր չնչին նվերը, ո՜վ մեծ բարերար...

Հավաստիացնում ենք, միշտ երախտագիտությամբ կհիշենք, թե ինչ երջանկություն էինք ապրում, երբ դիտում էինք ձեր ֆոսֆորային կասետային ռումբերի պայթյունից առաջացած երկարատև հրավառությունը, որոնց մեջ մեր երեխաները ավանդում էին իրեց հոգիները։

Այսքան էլ երախտամոռ խա՞լխ...

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3817

Մեկնաբանություններ