ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշում կայացնելու համար որոշակի կոնսենսուս է պետք՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի է ունենալու Մոսկվայում՝ նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։ Դրա վերաբերյալ որոշումը, եթե դրա կարիքը լինի, ընդունվելու է կոնսենսուսով»,- ասել է Վասիլևը։               
 

ԱՍՈՒՄ ԵՆ...

ԱՍՈՒՄ ԵՆ...
14.10.2011 | 00:00

...թե մեկ օլիգարխի տնտեսության վերածված Ջերմուկում վերջին տարիներին հույս էին փայփայում, թե ջերմուկասեր Սերժ Սարգսյանը պոկումի կտանի քաղաքը, այն կվերածվի նյու Ծաղկաձորի:
Սակայն ահավոր թանկ գներն ու վրացական էժան ծովն այն աստիճանի հիասթափեցրին հանգստացողներին, որ նույնիսկ Սերժ Սարգսյանը երկու տարի է` այնտեղ «չի մեկնում»: Ի դեպ, երկու տարի «Բազե»-ների հավաքը նույնպես Ջերմուկում տեղի չի ունենում, նույն` «բալը թանկ է»-ի պատճառով: Այնքան թանկ, որ այս տարի Ջերմուկ` մրցաշարի մեկնած շախմատիստները նամակ են գրել Սերժ Սարգսյանին և բողոքել թանկությունից:
Պաշտոնյաներն ու օլիգարխները, ովքեր առաջներում հարկ էին համարում մի երկու օրով Աշոտ Արսենյանի «Արմենիայում» կեցավարել, նույնպես չկան. միակ պաշտոնյան, որ այս տարի Ջերմուկն էր նախընտել, Մարգար Օհանյանն էր, էն էլ… տեսաք:
Ոսկու հանքեր, ճոպանուղի, հանքային ջրերի գործարաններ, առողջարաններ «ունեցող» Ջերմուկը կարող է «մխիթարվել». երկար ընդմիջումից հետո Սերժ Սարգսյանը կրկին այցելել էր Ջերմուկ, որտեղ 2013-ին` նախագահական ընտրությունների նախաշեմին, կբացվի թամանյանական ոճով հյուրանոցային համալիր (ի դեպ, բացումը նախատեսված էր այս ամռանը), որի ֆորմալ տերը, ասում են, Վայքի նախկին մարզպետ Սամվել Սարգսյանն է (հիշենք, որ մարզպետների ու Ջերմուկի մոնոպոլիստական «ջրերը» նույն առվով երբեք չեն հոսել, էլ չենք ասում, որ նոր համալիրն ինչպես է «խփելու» «Արմենիայի» գործին. ուղիղ նրա դիմացն է կառուցված, շատ շքեղ ու գեղեցիկ է, լրիվ «նյու» է, համ էլ` շատ տարողունակ, հետն էլ փակում է «Արմենիայի» տեսադաշտը): Իսկ որ «համալիրը» պաշտոնյաներին ու օլիգարխներին այլևս «քարշ կտա» դեպ Ջերմուկ, էդ մեկը հաստատ է:
Ինչո՞ւ... ջերմուկցիները «չեն ասում»:

Դիտվել է՝ 2740

Մեկնաբանություններ