Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:
Ստրասբուրգում շարունակվում է ԵԽԽՎ նստաշրջանը: Լիագումար նիստերի ու ընթացիկ աշխատանքների, հնչող ելույթների ու իր տպավորությունների մասին իմ հարցին ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը պատասխանեց.
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 19-ին և 20-ին այցելել են ԼՂՀ հյուսիսարևելյան և հարավային հատվածներում տեղակայված մի շարք զորամասեր, խորհրդակցություն անցկացրել հրամանատարական կազմի հետ:
Այսօր առավոտյան ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստում քննարկվել է Ադրբեջանի մոնիտորինգային պարտավորությունների կատարումը՝ ելնելով այն փաստից, որ Ադրբեջանը մի շարք եվրոպական կոնվենցիաներ է խախտել:
Այսօր Ստրասբուրգում Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերին Ադրբեջանի պատվիրակության անդամ Գանիրա Փաշաևան երկարաշունչ հարց է ուղղել՝ ի՞նչ կարող եք ասել և անել ադրբեջանական հողերի օկուպացիայի հարցով, թվարկելով ադրբեջանցիների բոլոր ելութներում հնչող նույն դրույթները:
Միհրան Պողոսյանը իր փափուկ կյանքին հրաժարական տվեց: Մեր աղբյուրի փոխանցմամբ, ԴԱՀԿ-ի արդեն նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի հրաժարականը վաղուց էր հասունացել. ապրիլի 17-ին «Էր Ֆրանսի» աշխատակցին Պողոսյանի թիկնապահի ծեծը վերջին կաթիլն է եղել բաժակում:
Ոստիկանությունը հաստատում է, որ երեկ ժամը 18-ի սահմանում ահազանգ է ստացել, թե զինված հարձակում է տեղի ունեցել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տան վրա, նռնակ է նետվել առանձնատան ուղղությամբ։
Երեկ երեկոյան «Խելագար Թրամփից սպասելի է նույնիսկ Իրանին միջուկային հարվածը կամ սովորական սպառազինությամբ հարվածը Բուշերի ԱԷԿ-ին» վերտառությամբ մեր հոդվածի ( հրապարակումից մոտ 3 ժամ անց «РИА Новости»-ին հղում կատարելով «Reuters» գործակալությանը, տեղեկացրեց, որ Բուշերի ԱԷԿ-ի մոտակայքում ակտիվացել են հակաօդային պաշտպանության համակարգերը...