-
17.09.2014|
12:08
Նյու Յորքում ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում պաշտոնապես բացվել է Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանը։ Ասամբլեայի նախագահ Սեմ Կահամբա Կուտեսան (ՈՒգանդա) նշել է, որ այս տարին նշանակալի և ինտենսիվ կլինի։
-
17.09.2014|
10:58
Սեպտեմբերի 16-ին հայաստանյան իրականության մեջ աննախադեպ համերգով մեկնարկեցին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նոր՝ 2014-2015 համերգաշրջանն ու Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնը։
-
16.09.2014|
22:34
Սեպտեմբերի 13-ին Կանադայի Մոնրեալ քաղաքի ՄկԳիլ համալսարանի Փոլաքի անվան հռչակավոր համերգասրահում կայացել է հանրահայտ «Մոլինարի» քառյակի համերգը, որով մեկնարկել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի ոգեկոչման միջոցառումները Կանադայում:
-
16.09.2014|
17:22
Սեպտեմբերի 16-ին կայացավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և նվագախմբի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի համատեղ մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեց նվագախմբի նոր՝ 2014-2015 համերգաշրջանի, Արամ Խաչատրյանի անվան միջազգային 2-րդ փառատոնի, ինչպես նաև Երիտասարդականի նախաձեռնությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի շնորհիվ կյանքի կոչվող հայ իրականության մեջ նախադեպը չունեցող նորարարական ծրագրի մեկնարկը:
-
16.09.2014|
15:59
Այսօր հրավիրված «Սահմանադրական բարեփոխումներ. թեր և դեմ» թեմայով քննարկման ժամանակ քաղաքագետ Երվանդ Բոզոյանի ուշադրությունը հրավիրեցինք այն փաստի վրա, որ երբ 2005 թ. առաջարկվել էին սահմանադրակյան փոփոխությունները, որոնք էլ անցան հանրաքվեով, քաղաքական ուժերը բավարար չափով չընդվզեցին և չմերժեցին դրանք:
-
16.09.2014|
15:32
Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող ՀՀ կրթութան և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարար Շտեֆան Դորգերլոհի հետ:
-
16.09.2014|
14:11
ՀՀ ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Սահմանադրական բարեփոխումներ. թեր և դեմ» թեմայով հրավիրած խորհրդաժողովի ժամանակ նշեց, որ ներկա համակարգը թույլ չի տալիս անցկացնելու ազատ, արդար ընտրություններ:
-
16.09.2014|
13:22
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում սեպտեմբերի 15-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի, տեղի է ունեցել Գևորգյան հոգևոր ճեմարանի 2014-2015 թթ. նոր ուսումնական տարվա սկսման հանդիսավոր արարողությունը: Հանդիսությանը ներկա էին Մայր Աթոռի միաբանները, հոգևոր-կրթական հաստատությունների տեսչական ու դասախոսական անձնակազմը և Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները:
-
16.09.2014|
13:15
Հայաստանը շահագրգռված է Սևծովյան տնտեսական համագործակցության ձևաչափի զարգացմամբ՝ ՍԾՏՀ ԽՎ մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի հանձնաժողովի 43-րդ նիստի իր բացման խոսքում ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
-
16.09.2014|
13:13
Խորհրդարանական ոչիշխանական 4 ուժերի վաղվա նիստի օրակարգում 2 հարց կա՝ Երևանում հանրահավաքի օրվա և օրակարգի, մարզային այցելությունների ժամանակացույցի քննարկումը: