-
28.07.2014|
20:46
Լեռնային Ղարաբաղն առաջին անգամ պաշտոնապես հայտարարում է, որ անընդունելի է համարում Մադրիդյան սկզբունքները:
Անցած շաբաթ՝ սոցիալական ցանցի օգտատերերի հետ հարցուպատասխանի ընթացքում Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը առաջին անգամ հայտարարել է, որ եթե անգամ Լեռնային Ղարաբաղը կրկին մասնակցի բանակցություններին, նման փաստաթղթի քննարկումը դրական արձագանք չի ստանա:
-
28.07.2014|
14:44
«Նոր ալիք» («Новая волна») երգի փառատոնի ժյուրիի նախագահ Իգոր Կրուտոյը հայտարարել է, թե չի ուզում հեռանալ Լատվիայից, սակայն նրա համբերությունն անսահման չէ: Այս մասին տեղեկացնում է gazet.ru-ն:
-
28.07.2014|
14:40
Հուլիսի 25-ից 27-ը Ծաղկաձորում շուրջ երեսուն երիտասարդներ մասնակցեցին «ՓԱՍՏԱՐԿ»-ի շրջանակներում տեղի ունեցած հավաքին:
-
27.07.2014|
13:51
«Միգ-29» ինքնաթիռը, որն ընկել է ՌԴ Աստրախանի մարզի Նարիմանովի շրջանում, նախնական տվյալներով՝ պատկանել է ՌԴ պաշտպանության նախարարության թռիչքա-փորձարարական կենտրոնին:
-
27.07.2014|
13:43
Չինաստանի արևելյան հատվածում գտնվող ջրանցքով հոսող ջուրը հանկարծակի ներկվել է մուգ կարմիր: Չժեցզյան նահանգի բնակիչները հայտնել են, որ գետը սովորական տեսք է ունեցել հինգշաբթի առավոտյան, սակայն մեկ ժամվա ընթացքում ամբողջովին բոսորագույն է դարձել և օդում տարօրինակ հոտ է տարածվել:
-
27.07.2014|
13:41
Հուլիսի 26-ին Վրաստանի խորհրդարանը վստահություն է հայտնել կառավարության նորացված կազմին և ծրագրին. կողմ է քվեարկել 89 պատգամավոր՝ խորհրդարանական մեծամասնության անդամները, քվեարկությանը չի մասնակցել խորհրդարանական փոքրամասնությունը՝ «Միասնական ժողովրդական շարժումը»:
-
27.07.2014|
13:36
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ: Նա Ծովասար համայնքում այցելել է նորաբաց հանգստի համալիր, ծանոթացել հանգստի և ժամանցի կազմակերպման համար ստեղծված պայմաններին:
-
27.07.2014|
13:33
ՀՀ նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հիմնադրման 20-րդ տարեդարձի և ռազմաուսումնական հաստատությունների 2014 թվականի շրջանավարտների ավարտական միջոցառման առիթով կազմակերպված հանդիսավոր արարողությանը:
-
27.07.2014|
13:28
Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է և Ս. Պետրոս, Ս. Հովհաննես և Ս. Հակոբոս առաքյալների առջև Քրիստոսի այլակերպության հիշատակն է, որը, ըստ ավանդության՝ տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա:
-
26.07.2014|
12:01
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում այցելուների մուտքը հուլիսի 26-ի փոխարեն անվճար կլինի հուլիսի 27-ին` նկատի ունենալով, որ այդ օրը նշվում է Պայծառակերպության տոնը` Վարդավառը: