-
11.06.2014|
17:07
Հունիսի 11-ին Ծաղկաձորում մեկնարկեց «Երիտասարդ Եվրասիա» խորագրով եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովը։ Այն կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամը։
-
11.06.2014|
17:03
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը հունիսի 10-ին Բրյուսելում մասնակցեց Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հետ հանդիպմանը, որտեղ քննարկվեցին 2013 թ. նոյեմբերին կայացած վիլնյուսյան գագաթնաժողովից հետո տեղի ունեցած զարգացումները և Արևելյան գործընկերության ձևաչափով հետագա աշխատանքները, ս.թ. հուլիսին կայանալիք ԱլԳ անդամ երկրների արտգործնախարարների նիստի օրակարգը:
-
11.06.2014|
15:16
Մամուլի ազգային ակումբն այսօր «Աշխարհը և մենք» ծրագրի շրջանակներում հյուրընկալել էր ՀՀ-ում ՈՒկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային:
-
11.06.2014|
12:11
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ այսօր մեկնարկել է «Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի համայնքների համար» թեմայով երկօրյա միջազգային խորհրդաժողովը:
-
11.06.2014|
12:02
ԱՄՆ-ը մեկ տարով երկարացրել է պատժամիջոցները Բելառուսի իշխանությունների նկատմամբ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այս մասին համապատասխան հրամանագիր է ստորագրել և ուղարկել Կոնգրես:
-
11.06.2014|
11:19
Սիրիայում տասնյակ կալանավորներ ազատ են արձակվել նախագահ Բաշար ալ Ասադի՝ համընդհանուր համաներման մասին հայտարարությունից հետո։
-
11.06.2014|
11:18
Իսրայելի Կնեսետի նախկին խոսնակ, «Լիկուդ» աջակողմյան կուսակցության անդամ Ռեուվեն Ռիվլինն ընտրվել է Իսրայելի 10-րդ նախագահ: Նախագահական ընտրությունների 2-րդ փուլում նրա օգտին քվեարկել են Կնեսետի 120 պատգամավորներից 63-ը։
-
11.06.2014|
11:16
Թուրքիայի վարչապետ Էրդողանը խստորեն քննադատել է Դիարբեքիրում տեղի ունեցող անկարգությունները, որոնց ընթացքում թուրքական դրոշ էին իջեցրել։ Դիարբեքիրում արդեն մի քանի շաբաթ բողոքի ակցիաներ են տեղի ունենում։ Ցուցարարները փակում են նահանգի խոշոր մայրուղիները։ Մի քանի հարյուր քուրդ ցուցարարներ բողոքում են ընդդեմ զինվորական բլոկպոստերի կառուցման։
-
11.06.2014|
11:14
Գերմանիայի կանցլեր Ա. Մերկելը քննադատել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դ. Քեմերոնին, որն սպառնացել էր, թե Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Ժան Կլոդ Յունկերի նշանակման դեպքում իր երկիրը դուրս կգա ԵՄ-ից։
-
11.06.2014|
11:11
ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակությունը ամբողջ կազմով ժամանելու է Բաքու՝ մասնակցելու հունիսի 28-ից մինչև հուլիսի 2-ը անցկացվելիք Վեհաժողովի 23-րդ ամառային նստաշրջանին՝ APA լրատվական գործակալությանը հայտնել է ԵԱՀԿ ԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար, Ադրբեջանի խորհրդարանի նախագահի տեղակալ Բախար Մուրադովան: