-
06.04.2014|
23:18
Այսօր «Հայաստանի մարտահրավերները» թեմայով քննարկմանն էին ներկայացել հասարակական, քաղաքական գործիչներ, լրագրողներ, որոնց մտահոգում են Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգները:
-
06.04.2014|
16:32
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնած «Երիտասարդական քաղաքականություն. հիմնախնդիրներից մինչև լուսաբանում» խորագրով եռօրյա համաժողովի եզրափակիչ օրը՝ ապրիլի 6-ին, լրագրողների հյուրը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանն էր։ Լրագրողների հետ հանդիպմանը պարոն Օհանյանն անդրադարձավ տեղեկատվական անվտանգության խնդիրներին։
-
06.04.2014|
12:55
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը որոշում է ընդունել ՌԴ խորհրդարանի հետ համագործակցության դադարեցման մասին: Այս մասին հայտարարել է Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Հյու Բեյլին:
-
05.04.2014|
19:12
Տիգրան Սարգսյանի հրաժարականի հետ կապված հետաքրքիր շեշտադրումներ կան ռուսական ԶԼՄ-ներում: Շատ հաճախ է ընդգծվում, որ նախկին վարչապետը համարվում է Հայաստանի ԵՄ ասոցացման ջատագովներից մեկը: ՈՒ անմիջապես հիշեցում, որ մինչ 2013-ի սեպտեմբերի 3-ը Հայաստանը նպատակ ուներ նախաստորագրել ԵՄ ասոցացման համաձայնագիրը՝ հընթացս նշելով, թե ինչ «օգուտներ» է քաղելու Հայաստանը ՄՄ անդամակցելուց:
-
05.04.2014|
19:07
«Տիգրան Սարգսյանի հրաժարականը պայմանավորված է նախագահ Սերժ Սարգսյանի ներքաղաքական խնդիրներով»,-«168 ժամ» թերթի թղթակցի հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ Վադիմ Դուբնովը։
-
05.04.2014|
19:06
Աֆղանստանում մեկնարկել են նախագահական ընտրությունները, քվեարկությունը կանցկացվի ավելի քան 28.000 ընտրատեղամասերում։ Քվեարկությունը սկսվել է տեղական ժամանակով ժամը 7։00-ին և կտևի մինչև 16։00-ն: Ընտրատեղամասերում աշխատանքը կարող է երկարաձգվել՝ կախված իրավիճակից։
-
05.04.2014|
19:03
Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքի երեխաները այսուհետ կհաճախեն վերանորոգված մանկապարտեզ: 1984թ-ին կառուցված քաղաքի թիվ 2-ը մանկապարտեզը վերջերս է վերանորոգվել՝ պետական բյուջեից 41 մլն դրամ հատկացման, ինչպես նաև Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամից հատկացված միջոցներով:
-
05.04.2014|
18:59
Ապրիլի 4-ին Մոսկվայում ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս ՈՒորլիքի, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
-
05.04.2014|
15:35
«Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչվել Անդրանիկ Արզումանյանը և Գագիկ Մանասյանը: Նախընտրական փուլն ուղեկցվում էր իրարամերժ կարծիքներով, ստորագրահավաքով:
-
05.04.2014|
15:34
Ապրիլի 5-ին «Երիտասարդական քաղաքականություն. հիմնախնդիրներից մինչև լուսաբանում» խորագրով համաժողովի շրջանակներում լրագրողների հետ հանդիպեց մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։