-
30.11.2013|
16:51
Գավառի ուսուցողական կենտրոնում օրերս տոնական տրամադրություն էր: Պատճառը` «Աշնան բարիքներ» խորագիրը կրող միջոցառումն էր:
Շուրջ 30 փոքրիկներ (3-6 տարեկան), աշնանային մրգերով զարդարված հագուստներով հյուրերին ուրախացրել են աշնան բերքահավաքին նվիրված երգ ու պարով, ողջույնի խոսքերով:
-
30.11.2013|
16:50
Այսօր Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի կողմից անցկացվում է Ուրախների և հնարամիտների ակումբի ուսանողական լիգայի 2013-2014 խաղաշրջանի առաջին խաղը։
-
30.11.2013|
16:50
«Մանկական Եվրատեսիլ-2013» երգի մրցույթն Առաջին ալիքը կցուցադրի այսօր` 21:45-ին: Այն կմեկնաբանեն «Մանկական Եվրատեսիլ- 2011» երգի մրցույթի հայաստանյան մասնակից Դալիթան և Առաջին ալիքի հաղորդավար Վահե Խանամիրյանը:
-
30.11.2013|
11:07
Հակամարտությունների լուծումը, վստահության ամրապնդումը և բարիդրացիական հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն տարածաշրջանում տնտեսական և սոցիալական զարգացման, համագործակցության համար`նշվում է ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի արդյունքում ընդունված համատեղ հռչակագրում:
-
30.11.2013|
11:03
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Վիլնյուսում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ:
-
29.11.2013|
20:38
Մոսկվայում անցկացվող Երևանի օրերի մշակութային ծրագրի շրջանակում Կ. Ստանիսլավսկու անվան Երևանի պետական դրամատիկական թատրոնը Մոսկվայի Սվետլանա Վրագովայի «Մոդեռն» դրամատիկական թատրոնի բեմում ներկայացրել է «Ամենը վաճառքի» ներկայացումը:
Ալեքսանդր Օստրովսկու ստեղծագործության հիման վրա բեմադրված ներկայացումը սիրո խճճված մի պատմություն է, որը կոմեդիան վերածում է տրագիկոմեդիայի: Թատերագետների հավաստմամբ 19-րդ դարավերջին գրված պիեսն այսօր էլ չի կորցրել իր թեմատիկ արդիականությունը:
-
29.11.2013|
17:51
«Ծխախոտը քո, իմ և բոլորի թշնամին է» ակցիայի շրջանակներում Երևանի փողոցներում արդեն երկու շաբաթ է երիտասարդները վահանակներով շրջում են փողոցներում, մոտենում անցորդներին և նրանց բաժանում ծխախոտի վնասակարության մասին պատմող թռուցիկներ:
-
29.11.2013|
15:47
Արդեն հայտնի է, որ Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական միության միջև ընդունվել է համատեղ հայտարարություն:
«Եվրոպական Միությունն ու Հայաստանը ունեն սերտ կապեր և վերահաստատում են իրենց հանձնառությունը ավելի զարգացնել և ամրապնդել Արևելյան գործընկերության շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ համագործակցությունը»,- նշված է հայտարարության նախաբանում:
-
29.11.2013|
15:38
Բաց հասարակություն կառուցելու և ժամանակակից աշխարհի լիարժեք ու արժանապատիվ անդամը լինելու պաշտոնական Երևանի պարբերաբար հայտարարություններն ու բնակչության մի փոքր հատվածի հետևողական պնդումները (Երևանի, որովհետև, քիչ թե շատ, միայն այստեղից են հնչում կոնվուլսիվ արձագանքներ տեղի ունեցող գործընթացներին), թե. այդ հայտարարությունները տրամագծորեն հակառակ գործընթացը քողարկելու լկտի հնարք են, վերջնարդյունքում դառնում են ընդամենը արձանագրություններ և մատնվում անգոյին:
-
29.11.2013|
14:33
Վիլնյուսյան գագաթնաժողովից սպասելիքներ չունեցող հայ հասարակությանը ՀՀ իշխանությունները վերջին շրջանում փորձում էին ամեն կերպ հավաստիացնել, որ եթե չի նախաստորագրվելու ԵՄ ասոցացման համաձայնագիրը, ապա դրա փոխարեն կստորագրվի ինչ-որ հռչակագրային փաստաթուղթ:
: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am