ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան

ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան
11.06.2012 | 04:00

Հունիսի 11-12-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Իռլանդիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էեմոն Գիլմորը: Այցի ընթացքում Իռլանդիայի ԱԳ նախարարին կընդունեն Նախագահ Սերժ Սարգսյանը և ԱԺ

նախագահ Հովիկ Աբրահամյանը: Հունիսի 12-ին տեղի կունենան Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Էեմոն Գիլմորի բանակցությունները, որոնց կհետևի համատեղ մամուլի ասուլիս:

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչություն

Դիտվել է՝ 2240

Մեկնաբանություններ