«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Սկսվում է աստղագիտական աշունը

Սկսվում է աստղագիտական աշունը
22.09.2013 | 15:31

Այսօր` սեպտեմբերի 22-ին, Գրինվիչի ժամանակով 20:44-ին, Արեգակը երկնքի հյուսիսային կիսագնդից կանցնի հարավային կիսագունդ, ինչը համարվում է աստղագիտական աշնան սկիզբ: Այդ պահին Արեգակը կգտնվի Երկրի հասարակածի հարթության մեջ:

Արեգակի անցումը հասարակածով տևում է մոտ 33 ժամ: Այդ օրը կոչվում է աշնանային գիշերահավասարի օր, այսինքն գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում են:
Այս մասին տեղեկացնում են հայկական աստղագիտական ընկերությունից, նշում նաև, որ խոսքն Արեգակի` հորիզոնից բարձր և ցածր գտնվելու տևողության մասին է, իսկ իրականում օրվա լուսավոր մասը դեռևս ավելի երկար կլինի, քանի որ գումարվում են նաև առավոտյան և երեկոյան մթնշաղի ժամերը:

Դիտվել է՝ 1936

Մեկնաբանություններ