ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Կնշվի Պարի միջազգային օրը

Կնշվի Պարի միջազգային օրը
27.04.2014 | 12:45

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Թատրոնի միջազգային ինստիտուտի և Պարի միջազգային կոմիտեի նախաձեռնությամբ՝ ապրիլի 29-ը հռչակվել է որպես Պարի միջազգային օր` ի հիշատակ այդ օրը ծնված ֆրանսիացի բալետմայստեր, ռեֆորմատոր և բալետի տեսաբան, «ժամանակակից բալետի հայր» Ժան-Ժորժ Նովերի (1727-1810 թթ.)։

Պարի միջազգային օրվա առիթով ՀՀ մշակույթի նախարարությունը նախաձեռնել է մի շարք միջոցառումներ. ապրիլի 28-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա համերգ-երեկո՝ նվիրված անվանի պարուսույց Վահրամ Արիստակեսյանի ծննդյան 115-ամյակին, ապրիլի 29-ին Ճարտարապետների միության շենքում կանցկացվի «Կաքավագիր» պարերի գրառման համակարգի շնորհանդեսը:
Պարարվեստի ոլորտի մի շարք գործիչներ կպարգևատրվեն ՀՀ մշակույթի նախարարության պարգևներով:

Դիտվել է՝ 1795

Մեկնաբանություններ