ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Մրցույթ լրագրողների համար

Մրցույթ լրագրողների համար
14.09.2014 | 19:59

ՀՀ նախագահի հովանու ներքո անցկացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը հայտարարում է գիտական լրագրության մրցույթ։
Մրցույթի շահառու կարող են հանդիսանալ գիտության հիմնախնդիրները լուսաբանող լրագրողները և հրապարակախոսները,ովքեր ս.թ.սեպտեմբերի 15-ից մինչև 2014թ. դեկտեմբերի 15-ը տպագիր կամ համացանցային մամուլում, հեռուստա և ռադիո հաղորդումներով կանդրադառնան Հայաստանում գիտության ոլորտի հիմնախնդիրներին` մասնավորապես.
- Հայաստանում գիտության կազմակերպման հիմնախնդիրներին (օրենսդրություն, հայեցակարգեր և այլն),
- Գիտության վերաբերյալ հանրության ու պետության վերաբերմունքի ու հասարակության շրջանում գիտնականի վարկանիշի բարձրացում,
- Հայաստանում գիտության ֆինանսավորման ուղիների հնարավոր դիվերսիֆիկացիա և միջազգայինփորձի վերլուծություն և համադրում,
- Երիտասարդ գիտնականների հիմնախնդիրներ, ՀՀ և միջազգային փորձի համադրում,
- ԵԳԱԾ գործունեություն,
- Հայաստանում նորարական (ինովացիոն) գործունեության հնարավորություններ:

Մրցույթին իրավունք ունեն մասնակցելու սահմանված ժամանակահատվածում առնվազն 10 նյութ հրապարակած լրագրողները, ընդ որում, նյութերը պետք է տեղադրված լինեն համացանցում։ Միևնույն նյութը միաժամանակ չի կարող ներկայացված լինել նման այլ մրցույթի: Հեղինակները պետք է, նյութերի հարապարակմանը զուգահեռ, համապատասխան հղումները տեղադրեն այստեղ:
Ներկայացված աշխատանքները գնահատելիս հաշվի են առնվելու վերլուծության խորությունն ու յուրատիպությունը, հիմնավորվածությունը, համապարփակությունը, դիտելիության աստիճանը, նյութերի տպագրության բաշխվածության համափաչությունն ըստ ամիսների, առաջատար փորձի հետ համեմատական զուգահեռների անցկացումը, իրականացվող գործողությունների արդյունավետության բարձրացմանն ուղղված գործնական առաջարկների առկայությունը: Լրացուցիչ առավելություն կստանան թեժ կառուցողական քննարկումներ հարուցած նյութերը:

Դիտվել է՝ 1024

Մեկնաբանություններ