ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հոկտեմբերի 10-ի հարցականները

Հոկտեմբերի 10-ի հարցականները
08.10.2014 | 16:42

Ոչիշխանականների՝ հոկտեմբերի 10-ի հանրահավաքը մոտենում է: Մինչ այս հնչած կարծիքների մեջ գերակշռել է այն, որ հանրահավաքից սպասում չկա, չնայած ոչիշխանականներն արտառոց հանրահավաք են խոստանում իրենց մարզային հանդիպումների ժամանակ: «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանն այսօր ասել է, թե կցանկանար, որ հոկտեմբերի 10-ին ոչիշխանականները հայտարարեին իրենց դիրքորոշման մասին ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ։ Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն էլ կարծիք է հայտնել, թե աշունը, ոչիշխանականների խոստման համաձայն, դեռ չի թեժանում: Անդրադառնալով ոչիշխանական ուժերի՝ իշխանափոխության կոչերին, Սահակյանը նկատել է. «Խնդիր է, թե ով ավելի բարձր կգոռա իշխանափոխություն»:
Հանրահավաքի օրակարգի, ընթացքի և մասնակից ուժերի դիրքորոշումների վերաբերյալ առայժմ հակասական տեղեկություններ են հրապարակվել: ՈՒժերի առաջորդների մասնակցության մասին՝ նույնպես: Ինչ վերաբերում է իշխանափոխության՝ սպասվելիք կոչերին, ապա երեք ուժերից գոնե մեկի մասով կարելի է կասկած ունենալ: ԲՀԿ-ն մինչ այժմ պաշտոնապես երբեք չի խոսել իշխանափոխության անհրաժեշտության մասին, իսկ կուսակցության առանձին անդամների նմանատիպ ելույթները ոչինչ չեն նշանակում, քանի դեռ ԲՀԿ ղեկավարը բաց չի խոսում այդ մասին: Եվ ուրեմն՝ հոկտեմբերի 10-ին մի քանի հարցերի պատասխաններ են ակնկալվում՝ անկախ նրանից, թե երեք ուժերը տրամադրվա՞ծ են դրան, թե՞ ոչ: Հարցերից ամենակարևորներն են. ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցի վերաբերյալ վերաբերմունքի հստակեցում, իշխանափոխության պահանջի ճշտում, զարգացումներ թեժ աշնան համատեքստում կամ հետագա գործողությունների պարզաբանում:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1841

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ