Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Ամենայն հայոց կաթողիկոսը և Անտիոքի պատրիարքն այցելել են Ծիծեռնակաբերդ

Ամենայն հայոց կաթողիկոսը և Անտիոքի պատրիարքն այցելել են Ծիծեռնակաբերդ
12.10.2014 | 12:05

Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը և Ն.Ս. Մորան Մոր Իգնատիուս Եփրեմ Բ Անտիոքի և Համայն Արևելքի պատրիարքը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանների և Ասորի եկեղեցու պատվիրակության ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Հուշահամալիրում կատարվել է հոգեհանգստյան արարողություն բյուրավոր հայ և ասորի նահատակների հոգիների հանգստության համար:

Դիտվել է՝ 1090

Մեկնաբանություններ