Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Փաշազադեն և Կիրիլը քննարկել են ադրբեջանցի դիվերսանտների հարցը

Փաշազադեն և Կիրիլը քննարկել են ադրբեջանցի դիվերսանտների հարցը
04.11.2014 | 17:00

Կովկասի մահմեդականների առաջնորդ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն ամռանը Լեռնային Ղարաբաղում ձերբակալված երկու ադրբեջանցի դիվերսանտների՝ Դիլհամ Ասկերովի ու Շահբազ Գուլիևի հարցը քննարկել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Փաշազադեն նշել է, որ հարցը կբարձրացվի նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ առաջիկա հանդիպման ժամանակ:

Դիտվել է՝ 822

Մեկնաբանություններ