Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Ռուբիկ Հակոբյան. Լիդերության հարցը կճշտվի, երբ կոնկրետ առաջանա ընտրությունների հարցը

Ռուբիկ Հակոբյան. Լիդերության հարցը կճշտվի, երբ կոնկրետ առաջանա ընտրությունների հարցը
07.02.2015 | 15:46

«Ես չեմ կարծում, որ հավաքվել էինք լիդերության հարցը ճշտելու: Լիդերության հարցը կճշտվի այն ժամանակ, եթե խոսքը անձի է վերաբերում, երբ կոնկրետ առաջանա ընտրությունների հարցը»,- «168 Ժամին» ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ մեկնաբանելով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավիրած ոչիշխանական քաղաքական և հասարակական ուժերի խորհրդաժողովում հռետորների մեծամասնության հայտարարությունները Գագիկ Ծառուկյանի լիդերության մասին: Ըստ Ռ.Հակոբյանի՝ լիդերությունը համաժողովրդական շարժմանն է, իսկ անձի լիդերության հարցը վաղ է քննարկելը. «Հիմա քննարկել, թե ով է լիդեր, ով` ոչ, ես չեմ կարծում, որ դա տեղին է և կնպաստի համաժողովրդական շարժմանը»:

Դիտվել է՝ 2089

Մեկնաբանություններ