Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները Մյունխենում

Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները Մյունխենում
08.02.2015 | 13:52

Փետրվարի 7-ին Մյունխենի անվտանգության համաժողովի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչի, Եթովպիայի արտգործնախարար Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսի, Նորվեգիայի արտգործնախարար Բորգե Բրենդեի, Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուկրիի, Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանիի հետ:
Էդվարդ Նալբանդյանը Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչին և Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուկրիին հրավիրել է այցելել Հայաստան:

Դիտվել է՝ 730

Մեկնաբանություններ