ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Հայկական վերածնունդը» չի պաշտպանում սահմանադրական փոփոխությունների նախագիծը

«Հայկական վերածնունդը» չի պաշտպանում սահմանադրական փոփոխությունների նախագիծը
20.10.2015 | 12:06

«Հայկական վերածնունդ» հասարակական - քաղաքական միավորման կառավարման խորհուրդը միաձայն վերահաստատել է, որ միավորումը չի պաշտպանում սահմանադրական փոփոխությունների նախագիծը՝ արձանագրելով, որ միավորման առաջարկությունները մասամբ են ընդունվել: Միավորումը նշում է, որ «Հայկական վերածնունդը», որն ընդգրկում է շուրջ 140 կազմակերպություն, հանդես կգա որպես առանձին բևեռ իր շտաբով, որի միջոցով կհամակարգվեն «Հայկական վերածնունդին» մաս կազմող հասարակական և քաղաքական կազմակերպությունների, ընտրական հանձնաժողովների անդամների և վստահված անձանց աշխատանքները»: «Միևնույն ժամանակ, միավորումը պատրաստակամ է ընդունված որոշման շրջանակներում համագործակցելու համանման դիրքորոշում ունեցող բոլոր կազմակերպությունների, շարժումների և միավորումների հետ»,- ասված է հաղորդագրությունում։
Նիստում քննարկվել է հոկտեմբերի 21-22-ին Մադրիդում ԵԺԿ համագումարին «Հայկական վերածնունդի» մաս «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակության մասնակցության հարցը: Նա համագումարում կներկայացնի հասարակական - քաղաքական միավորման գործունեությունը և նպատակները:

Դիտվել է՝ 1209

Մեկնաբանություններ