ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

ՀԵՀ-ը կփոխհատուցի 2 և ավելի երեխա ունեցող ուսանողների ուսման վարձը

ՀԵՀ-ը կփոխհատուցի 2 և ավելի երեխա ունեցող ուսանողների ուսման վարձը
05.09.2016 | 13:57

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը փոխհատուցում է ՀՀ պետական, 2014 թվականից հետո հավատարմագրված ոչ պետական և միջպետական բուհերի բակալավրիատի առակա համակարգում սովորող 2 և ավելի երեխա ունեցող ուսանող-ծնողների ուսման վարձը: Երկու և ավելի երեխա ունեցող ուսանողներն իրենց դիմում-հայտերը պետք է ներկայացնեն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ աշխատանքային օրերին՝ ժամը 10.00-17.00 (ընդմիջում՝ 13.00-14.00)։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սեպտեմբերի 19-ը:

Հայտատուները պետք է ներկայացնեն՝


• դիմում (լրացվում է տեղում),
• 2 լուսանկար 3×4,
• անձնագրի պատճենը,
• ստուգման գրքույկի պատճենը,
• ուսանողական տոմսի պատճենը,
• տեղեկանք բուհից,
• ամուսնության վկայականի պատճենը, ամուսնու/կնոջ անձնագրի պատճենը (եթե ամուսնությունը գրանցված է),
• երեխաների ծննդյան վկայականների պատճենները,
• փոխանցման հաշիվ` ամբողջ տարվա ուսման վարձի չափով։

Դիտվել է՝ 3312

Մեկնաբանություններ