Սեյրան Օհանյանը հանդիպել է «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ: Ըստ «Համախմբում» կուսակցության հաղորդագրության, քննարկվել են ներքին և արտաքին քաղաքականությանը, խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցեր։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) սպառնացել է հարվածել Մեծ Բրիտանիային՝ ամերիկյան հարձակումների համար իր ավիաբազայի տրամադրման կապակցությամբ:
ԻՀՊԿ-ն բրիտանական ռազմաբազաներն օրինական թիրախ է անվանել իր հարվածների համար, քանի որ բրիտանական «RAF Fairford» ավիաբազայից հուլիսի 21-ին օդ բարձրացած ամերիկյան B-1 ռազմավարական ռմբակոծիչն է հարվածներ հասցրել իրանական օբյեկտներին...