ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Կարեն Կարապետյանն ընտրվել է ՀՀԿ փոխնախագահ

Կարեն Կարապետյանն ընտրվել է ՀՀԿ փոխնախագահ
27.01.2017 | 00:17

ՀՀԿ գերագույն մարմնի և խորհրդի նիստերն ամփոփելով՝ ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ՀՀԿ նախագահի տեղակալներ են ընտրվել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Մուշեղ Լալայանը, Արմեն Աշոտյանն ու Գալուստ Սահակյանը։

Համագումարում ընդունվել է որոշում՝ կանոնադրական փոփոխությունների վերաբերյալ։ ՀՀԿ-ն այսուհետ կունենա ավագների խորհրուրդ, որի նախագահ է ընտրվել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։

Դիտվել է՝ 1126

Մեկնաբանություններ