ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Հրահանգվել Է ամեն գնով խորհրդարան անցկացնել ՀԱԿ-ՀԺԿ դաշինքին

Հրահանգվել Է ամեն գնով խորհրդարան անցկացնել ՀԱԿ-ՀԺԿ դաշինքին
22.03.2017 | 17:52

«Ժողովուրդ»-ը գրում է. «Սերժ Սարգսյանն իր թիմին հրահանգել Է ամեն գնով խորհրդարան անցկացնել ՀԱԿ-ՀԺԿ դաշինքին՝ ապահովելով անգամ երրորդ տեղը։
Բայց բոլոր հարցումները ցույց են տալիս, որ դաշինքը անգամ 5 տոկոս արգելանքը չի հաղթահարի, դաշինքին հովանավոր տրամադրելուց բացի՝ ի դեմս գործարար Խաչատուր Սուքիասյանի, իշխանությունն իր հովանավորյալներին հրահանգել է տեղերում աշխատել՝ դաշինքին ձայներ նվիրելու համար։ Թերևս սրանով Է պայմանավորված, որ ՀԱԿ-ում այնքան հանգիստ են, նույնիսկ քարոզարշավ որպես այդպիսին, չեն իրականացնում։

Եվ այս համատեքստում պատահական չէ, որ 1998-ից հետո առաջին անգամ Տեր-Պետրոսյանը հյուրընկալվեց Հանրային հեռուստաընկերությունում և հատուկ գովազդի շրջանակներում եթերից ներկայացրեց իրենց դաշինքի ծրագրի ամենաառանցքային թեզը՝ խաղաղության բանաձևը, որն անընդունելի է գրեթե բոլոր քաղաքական ուժերի համար։ Իշխանության այս աջակցությանն ի պատասխան՝ ՀԱԿ-ից Սերժ Սարգսյանին և Կարեն Կարապետյանին անվանական չեն քննադատում՝ բավարարվելով ընդհանուր ձևակերպումներով՝ ապօրինի իշխանություններ։

Դիտվել է՝ 1089

Մեկնաբանություններ