Վաշինգտոնի վարչակազմը դրական է գնահատում Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի և ՈՒկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցությունները՝ հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրը։ «Մենք ակնկալում ենք, որ շուտով դրական հայտարարություն կարվի»,- հավելել է աղբյուրը։               
 

Ո՞վ է նա

Ո՞վ է նա
09.02.2025 | 17:16

Ասում են` Փաշինյան Նիկոլը նստել է 7-րդ համարի ավտոբուսը, սակայն իջել է 11-րդ համարի ավտոբուսից:

Ասում են` Փաշինյան Նիկոլը ԹելՍել-ից գնել է 1 հատ 150 դրամանոց տոմս այն դեպքում, երբ ԹելՍել-ի տերմինալը 50 դրամանոցով գործարք չի իրականացնում:

Ասում են` Փաշինյան Նիկոլն աճպարար է:

Ո՛չ, Փաշինյան Նիկոլն աճպարար չէ:

Իրեն Աստծո հետ համեմատելու հակումը Փաշինյան Նիկոլի մոտ ի հայտ եկավ 2019 թ. նոյեմբերի 14-ին:

Այդ օրը նա ԱԱԾ-ին հանձնարարեց «բացահայտել սատանայի հետ կապ ունեցողներին»:

Դրանից ուղիղ 6 օր անց, Փաշինյան Նիկոլն ասաց, որ «մենք քարոզում ենք սեր, ես ինքս, ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոսն էր սեր քարոզում»:

2020 թ. մարտի 3-ին, 44-օրյա պատերազմից շուրջ 6 ամիս առաջ, Փաշինյան Նիկոլը կարծիք հայտնեց, որ «նույնիսկ Հիսուս Քրիստոսի ընտրած կադրերի մեջ դավաճաններ կային»:

2022 թ. հունվարի 24-ին Փաշինյան Նիկոլը նկատեց, որ «որոշներին թվում է՝ Հիսուս Քրիստոսի անունն օգտագործելու սեփականության վկայական ունեն»:

2023 թ. ապրիլի 9-ին Փաշինյան Նիկոլը Հարության տոնին իր էջում տեղադրեց Հիսուս Քրիստոսի մասին ռոք օպերայից Հուդայի հատվածը:

2023 թ. ապրիլի 21-ին Փաշինյան Նիկոլը հայտարարեց, որ «եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ»:

Իսկ, եթե մարդ կարող է բացահայտել սատանային, Հիսուս Քրիստոսի նման սեր է քարոզում և վերջինիս անունն օգտագործելու սեփականության վկայական ունի, ապա 7-րդ համարի ավտոբուս նստելը, սակայն 11-րդ համարի ավտոբուսից իջնելն ի՞նչ է, որ չանի: Իսկ ԹելՍել-ից 1 հատ 150 դրամանոց տոմս գնելն այսքանից հետո «խաղ ու պար է»: Կարծում եմ` Փաշինյան Նիկոլն ավելի մեծ հնարավորություններ ունի:

Չզարմանաք, եթե նրան, օրինակ` ամպերի վրա նստած կամ 1 կգ հացով ողջ Հայաստանի բնակչությանը կերակրելուց տեսնեք:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2678

Մեկնաբանություններ