Այս գիշեր ժամը 00:30-ից մինչև 01:19-ը Սյունիքի մարզի Խնածախ գյուղում անդադար կրակոցներ են լսվել: «Տպավորություն էր, թե պատերազմ է»,- նշել է գյուղացիներից մեկը: Վերջին շրջանում Ադրբեջանի զինուժը պարբերաբար կրակ է բացում Սյունիքի մարզի գյուղերի ուղղությամբ:               
 

Ի՞նչ էր ցանկանում ասել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը

Ի՞նչ էր ցանկանում ասել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը
24.03.2025 | 19:26

Ի՞նչ կլինի, եթե, ենթադրենք` ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը պնդի, որ «Լիոնը Ֆրանսիայի անքակտելի մասն է»: Այսօրինակ պնդումն առնվազն տարակուսելի է: Դա նշանակում է, որ կան անհայտ ուժեր, որոնք չեն ընդունում Լիոնի` Ֆրանսիայի անքակտելի մաս լինելու հանգամանքը, իսկ ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչն ընդունում է այն: Մյուս կողմից` եթե Լիոնի` Ֆրանսիայի անքակտելի մաս լինելու հանգամանքի վիճարկումը չկա աշխարհաքաղաքական օրակարգում, ապա դրա մասին բարձրաձայնելը նշանակում է նման օրակարգ ձևավորել:

Այսօր Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն անսպասելիորեն հայտարարեց, որ «Սյունիքը Հայաստանի անքակտելի մասն է»: Աշխարհում չկա որևէ պետություն, որը վիճարկի Սյունիքի պատկանելիությունը, հետևաբար` աշխարհաքաղաքական օրակարգում նման հարց չկա: Այդ դեպքում, ի՞նչ էր ցանկանում ասել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը: Եթե վերջինս ադեկվատ է, ապա բացատրությունը մեկն է` Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը զգուշացնում է, որ Սյունիքի հարցը մտնում է աշխարհաքաղաքական օրակարգ և Ֆրանսիան ունի իր հստակ դիրքորոշումը:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 942

Մեկնաբանություններ