ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Լոպեսի համերգը՝ որպես կորցրած հնարավորություն

Լոպեսի համերգը՝ որպես կորցրած հնարավորություն
04.08.2025 | 12:02

Համերգը, որի համար մսխվեցին միլիոնավոր դոլարներ, կարող էր գոնե մասամբ արդարացված լինել, եթե օգտագործվեր ոչ միայն ժամանցի, այլև միջազգային ուշադրությունը Հայաստանին ու մեր պատմությանը սևեռելու նպատակով։

Եթե Ջենիֆեր Լոպեսը, գալով երկիր, որը Ցեղասպանություն է տեսել, իսկ այսօր էլ ապրում է անվերջ պատերազմի ու սպառնալիքի պայմաններում, նախ այցելեր Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ապա Եռաբլուր, աշխարհը ևս մեկ անգամ կտեսներ՝ ուր է եկել նա ուրախություն պարգևելու։

Այդպես գոնե մի պահ աշխարհը կդիտեր ոչ թե պարզապես շոու, այլ կզգար՝ ինչ սրտերով, ինչ վշտերով ապրող ժողովուրդ է նրան դիմավորում։

Այդպես այդ միլիոն դոլարները կդառնային ոչ թե պարզապես մսխում, այլ՝ հարգանքի և պատմական հիշողության ամրապնդման հնարավորություն։

03-08-2025

Սարգիս ՏԵՐ-ԵՍԱՅԱՆ

Դիտվել է՝ 4142

Մեկնաբանություններ