Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ականի պայթյունից Հեյդարի ուղեգիր շահեց ևս մեկ ահաբեկիչ

Ականի պայթյունից Հեյդարի ուղեգիր շահեց ևս մեկ ահաբեկիչ
26.09.2025 | 18:43

Այսօր լուսադեմին, Արցախի Ակնայի շրջանում, որը 2020-2023 թթ․ ընթացքում բռնազավթվեց և հայաթափվեց Ադրբեջանի կողմից, ականի պայթյունից Հեյդարի ուղեգիր շահեց ևս մեկ ահաբեկիչ։

44-օրյա պատերազմի մասնակից Սեյիֆ Ախմեդովը ծառայել է ադրբեջանի բանակի կենտրոնական հետախուզական վաշտում։

Նա երկու անգամ վերապատրաստվել է Թուրքիայի հատուկ ջոկատայինների պատրաստման ճամբարներում։

Պատերազմի ընթացքում դրսևորած դաժանության և խորամանկության համար Ախմեդովը Բաքվում առավել հայտնի էր «հետախույզ Gizir Xanı» «պրապրչիկ խան» մականվամբ։

Տեսագրություններում հենց նա է, ով ներխուժելով հայկական բնակավայրեր՝ սարսափեցնում էր խաղաղ բնակիչներին։

Ոչինչ չի մոռացվել...

Հրանտ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 4226

Մեկնաբանություններ