Փարիզում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկել է ԱՄՆ նախագահի հետ կայացած հեռախոսազրույցում՝ ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։ Մակրոնը ներկայացրել է Փարիզում նախագահ Զելենսկու այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումների մանրամասները՝ գրում է Le Monde-ը։               
 

ՆԱՏՕ- ն արդեն բացեիբաց հայտարարել է Ռուսաստանին կանխարգելիչ հարվածներ հասցնելու հնարավորության մասին

ՆԱՏՕ- ն արդեն բացեիբաց հայտարարել է Ռուսաստանին կանխարգելիչ հարվածներ հասցնելու հնարավորության մասին
02.12.2025 | 10:28

Դե ինչ, եթե սատկել են ուզում, ապա դա կլինի երաշխավորված

Արևմուտքում Սատանայի ծնունդների և ծառաների, ինչպես ասում են նման դեպքերում, գլուխը քո՞ր է գալիս, եթե իսկապես հավակնում են կանարգելիչ հարվածներ հասցնել Ռուսաստանին, բայց պատասխան հարվածներ չստանալ կամ ստանալու դեպքում չսատկել դրանցից: Իսկ գուցե Արևմուտքի ճիվաղներին իրենց աստծո և տիրոջ՝ Սատանայի կողմից արդեն հրամայվա՞ծ է, թեկուզ ինքնազոհության գնով, գնալ ցանկացած քայլի, կամ փրկության կեղծ խոստո՞ւմ է տրված…

Թե՞ Ռուսաստանին կանարգելիչ հարվածներ հասցնելու հայտարարությամբ աքլորանալով, ՆԱՏՕ- ի անդամ պետությունների բնակչության ռուսատյաց հատվածի շրջանում էժանագին հեղինակություն ձեռք բերելու, ինչպես նաև ագրեսիվ հռետորաբանությամբ ռազմական ծախսերի ավելացման ինչ- որ հիմնավորում մոգոնելու նպատակներն են հետապնդում:

Չեմ կարող անկեղծ չլինել. վերոնշյալ հարցերին դժվար է միանշանակ պատասխան տալ: Հավանաբար վերջինը, բայց նախորդ բացատրություններն էլ բացառված չեն:

ՆԱՏՕ- ի ռազմական կոմիտեի նախագահ, ծովակալ Ջուզեպե Կավո Դրագոնեն «Financial Times» թերթին նախօրեին տված հարցազրույցում խոսելով Ռուսաստանի կողմից իբր կատարվող «հիբրիդային հարձակումներին» Հյուսիսատլանտյան դաշինքի արձագանքի մասին, հայտարարել է, որ «կանխարգելիչ հարվածները կարող են դիտարկվել որպես պաշտպանական գործողություններ»:

Նրա խոսքով՝ «կանխարգելիչ հարվածը կարելի է համարել «պաշտպանական գործողություն»։ Ծովակալը հայտնել է, որ ՆԱՏՕ- ի անդամ երկրները դիտարկում են ակտիվ կանխարգելիչ միջոցառումներ, ներառյալ՝ գործողություններ կիբերանվտանգության ոլորտում:

Որպեսզի ընթերցողների լայն շրջանակներին հասկանալի լինեն ակտիվ կանխարգելիչ միջոցառումների շրջանակում կիբերանվտանգության ոլորտում գործողությունները, նշենք, որ խոսքը ՌԴ Զինված ուժերի, Կրեմլի, ՌԴ կառավարության և Պետդումայի, ինչպես նաև պետական այլ մարմինների նկատմամբ կիբերհարձակումների մասին է՝ նրանց գործունեությունը խափանելու նպատակով: ՆԱՏՕ- ում վերոնշյալ կիբերհարձակումը հավանաբար դիտում են որպես Ռուսաստանի «հիբրիդային հարձակումներին» իրենց ակտիվ կանխարգելիչ միջոցառումների առաջին քայլ:

Հենց այստեղ հարկ է ընդգծել, որ Ուկրաինական հակամարտության անցած ժամանակաընթացքում հենց Ռուսաստանն է ենթարկվել ՆԱՏՕ- ի, նրա անդամ մի շարք պետությունների հիբրիդային հարձակումներին, արձանագրել ու փաստել նրանց կողմից իր նկատմամբ սանձազերծված հիբրիդային պատերազմի տարբեր դրսևորումներ:

ՌԴ արտգործնախարարությունն այսօր մեկնաբանել է ՌԴ- ին հնարավոր հարվածներ հասցնելու մասին ՆԱՏՕ- ի հայտարարությունները: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ծովակալի հայտարարությունները համարել է որպես չափազանց անպատասխանատու քայլ:

«Ջուզեպպե Կավո Դրագոնեի հայտարարությունը Ռուսաստանին կանխարգելիչ հարվածներ հասցնելու մասին դիտարկում ենք որպես չափազանց անպատասխանատու քայլ, որը վկայում է դաշինքի՝ հետագայում ևս էսկալացիայի ուղղությամբ շարժվելու պատրաստակամության մասին»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Մոսկվան ՆԱՏՕ- ի ռազմական կոմիտեի նախագահ Ջուզեպե Կավո Դրագոնեի հայտարարությունը գնահատում է նաև որպես Ուկրաինական հակամարտության կարգավորումը խափանելու փորձ:

«Դրանում (Դրագոնեի հայտարարության մեջ) տեսնում ենք ուկրաինական ճգնաժամից դուրս գալու ջանքերը խափանելու նպատակաուղղված փորձ»,- նշված է դիվանագետի հայտարարության մեջ:

Ըստ Զախարովայի, «նման հայտարարություններ անողները պետք է գիտակցեն դրանից բխող ռիսկերը և հնարավոր հետևանքները, այդ թվում՝ հենց Դաշինքի անդամների համար»: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ Դրագոնեի հայտարարությունները մերկացնում են Դաշինքի «զուտ պաշտպանական» բնույթի մասին առասպելը և միայն առճակատում են հրահրում հակառուսական հիստերիայի պատճառով։

Կանխարգելիչ հարվածների մասին ՆԱՏՕ- ի սպառնալիքներին այսօր պատասխանել են նաև ՌԴ Պետդումայում: Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի անդամ Անդրեյ Կոլեսնիկը, Mail. Ru- իտեղեկացմամբ , հայտարարել է, որ Ռուսաստանն անհապաղ կպատասխանի երկրին կանխարգելիչ հարված հասցնելու ՆԱՏՕ- ի ցանկացած փորձի: Նրա կարծիքով, դաշինքի ռազմատենչ հռետորաբանությունը միայն փիար քայլ է՝ ուշադրություն գրավելու և ռազմական բյուջեները մեծացնելու համար։

«Դաշինքի երկրներն իրենց ագրեսիվ են պահում մեր դեմ,- ասել է Կոլեսնիկը:- Այս հայտարարությունն էսկալացիայի հերթական փուլ է, որը հանգեցնում է շատ վատ հետևանքների։ Հավանաբար, ՆԱՏՕ- ի ղեկավարությունը հասկանում է, որ իրեն այնքան էլ չեն ընկալում և փորձում է ուշադրություն հրավիրել իր վրա և ապացուցել իր անհրաժեշտությունը»:

Կոլեսնիկը կարծում է, որ ՆԱՏՕ- ն աստիճանաբար կորցնում է իր նշանակությունը։ Դաշինքի ղեկավարությունը կենտրոնացած է անձնական շահ ստանալու վրա, սակայն նման ձգտումները կարող են հանգեցնել համաշխարհային պատերազմի:

Կոլեսնիկի հավաստմամբ, Ռուսաստանը պետք է պատրաստ լինի հնարավոր սադրանքներին, և երկրի առջև խնդիր է դրված մեծացնել և ամրապնդել պաշտպանունակությունը։

«Ինչպես ասել է մեր նախագահը, եթե կռիվն անխուսափելի է, առաջինը պետք է խփել»,- ընդգծել է պատգամավորը:

Արևմուտքում նույնպես արդեն արտահայտվել են Ռուսաստանին հարվածելու ՆԱՏՕ- ի ծրագրերի մասին: Օրինակ, հայտնի լրագրող Թոմաս Ֆազին քննադատել է Դրագոնեի հայտարարությունը Դաշինքի կողմից Ռուսաստանին կանխարգելիչ հարված հասցնելու հնարավորության մասին:

«Բացարձակ խելագարություն: Եվ, ի դեպ, Արևմուտքն արդեն հարվածներ է հասցնում Ռուսաստանին, քանի որ Ուկրաինայի ցանկացած գործողություն ռուսական տարածքի դեմ հնարավոր է միայն Արևմուտքի տեխնիկական և լոգիստիկ աջակցության շնորհիվ»,- գրել է Ֆազին X սոցցանցում։

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 275

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ