Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Հզորներ և թույլեր. հարաբերությունների անատոմիա

Հզորներ և թույլեր. հարաբերությունների անատոմիա
14.12.2025 | 15:32

Մենք, շատ թե քիչ տանելի ապագա ունենալու համար, պետք է աշխատենք բազմակողմանիորեն հասկանալ հզորների ու թույլերի հարաբերությունների անատոմիան։

Բնականաբար, եթե ուժեղների ու թույլերի հարաբերությունների հետ առնչված երկրորդական հանգամանքները դնենք մի կողմ, ապա այդ հարաբերությունների կայուն ու երկուստեք իմաստալից լինելու համար, ընդհանուր առմամբ, պետք է հավասարակշռություն լինի, մի կողմից, ուժեղի համար թույլի օգտակարության և, մյուս կողմից էլ, թույլի համար ուժեղի կողմից պաշտպանվածության միջև։

Քանի որ նման հավասարակշիռ ռեժիմը ուժեղի ու թույլի միջև մեկուսացված չի արտաքին աշխարհից, ապա արտաքին ուժերի փոփոխության և այլ պատճառներով և՛ թույլի օգտակարությունը ուժեղի համար, և՛ ուժեղի կողմից թույլին պաշտպանելը կարող են ունենալ փոփոխություններ ու տատանումներ։

Եթե, օրինակ, արտաքին ուժերի լուրջ տեղաշարժերի արդյունքում ուժեղի կողմից թույլին պաշտպանելը թուլանա կամ էլ անհնարին դառնա, ապա դա, պայմաններից կախված և որոշ իներցիոն հապաղումով, կբերի ուժեղի համար թույլի օգտակարության պակասելուն, որն էլ կունենա տարբեր հետևանքներ, ընդհուպ մինչև հակառակորդ լագերն անցնելը։

Նույնը, տարբեր սցենարներով, տեղի կունենա, երբ արտաքին ուժերի ազդեցության տակ թույլի օգտակարությունը ուժեղի համար պակասի, որն էլ անխուսափելիորեն կբերի ուժեղի կողմից նրա պաշտպանվածության տարբեր չափերի պակասմանը, ընդհուպ մինչև թույլին բախտի քմահաճույքին թողնելը։

Ուժեղների ու թույլերի վերը բերված երկու սցենարներն էլ, պայմաններից կախված, կարող են ունենալ մեծ քանակությամբ տարբեր ենթասցենարներ ու դրանք իրականացնող բազմազան ալգորիթմներ, որոնք, ամեն մի կոնկրետ դեպքում կունենան իրենց առանձնահատկությունները։

Օրինակ, նման մոտեցումներով ու ալգորիթմներով կարող են նկարագրվել և՛ ռուս-հայկական հարաբերությունները, և՛ հայ-թուրքական հարաբերությունները, բայց որոնք իրարից կտարբերվեն իրենց շատ կարևոր առանձնահատկություններով, քանի որ գտնվում են տարբեր ուժային դաշտերում ու միջավայրերում և, բացի դրանից, ունեն տարբեր նախապատմություններ։

Մասնավորապես, մեր ու ռուսների հարաբերությունների անալիզը, Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև հարաբերությունների արագ փոփոխման պայմաններում կարող է ցույց տալ, որ ռուսները կարող են վերականգնել իրենց հեգեմոն դիրքը Հարավային Կովկասում, որը մեծապես խախտվել էր Արցախում թուրքերի հաղթանակով։

Իսկ հակառակ սցենարի դեպքում, եթե թուքերը ամրապնդեն իրենց դիրքերը նույն տեղում, ապա մենք աստիճանաբար դուրս կմղվենք, քանի որ նրանց, իրենց մեծ պլանների տեսանկյունից, հետաքրքրում է մեր երկիրը, բայց՝ առանց մեզ։

Շատ հետաքրքիր կլինի նույն կարգի մոտեցումներով ու ալգորիթմներով ուսումնասիրել նաև ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հարաբերությունները և դրանց դինամիկան ուկրաինական պատերազմի տարբեր սցենարների ու Եվրոպայի ճակատագիրը մեծապես որոշող տարբեր միգրացիոն քաղաքականությունների դեպքում։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 874

Մեկնաբանություններ