Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Խաղաղության շոուն և Հայաստանի քաղաքական ղեկավարության բանակցային ունակությունների բացակայությունը

Խաղաղության շոուն և Հայաստանի քաղաքական ղեկավարության բանակցային ունակությունների բացակայությունը
20.02.2026 | 16:42

Քաղաքականության մեջ շոուի բաղադրիչը անպակաս է։ Չկա քաղաքական գործիչ կամ ղեկավար, որը, կամա թե ակամա, չդառնա շոուի մաս։ Խնդիրն ինձ համար այն չէ, որ ամերիկյան կողմը որոշել է խաղաղության շոու անել և մեզ դրա մաս սարքել․ ես առնվազն հասկանում եմ, որ դա որոշ ժամանակով զսպում է Ադրբեջանի ախորժակը, ուստի դրան վատ չեմ կարող նայել։ Ինձ համար այս ամենի մեջ խնդրահարույց է խաղաղության շոուն ֆունդամենտալ խնդիրների լուծմանը չուղղելու քաղաքականությունը։

Ես լսել եմ «Խաղաղության խորհրդի» անդրանիկ նիստի ժամանակ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի ելույթը։ Վերջինս պատմում էր, թե Թրամփը ինչ անձնական երջանկություն է ապրել իսրայելա-պաղեստինյան հակամարտության շրջանակներում գերիների ազատ արձակման հարցում իր ցուցաբերած միջնորդությունից։ Նա պատմում է, որ Թրամփը երբեք չի մերժել գերիների ընտանիքների հետ հանդիպման առաջարկները։ Կարճ ասած՝ հատուկ շեշտադրում էր արվում գերիների հարցի վրա, քանի որ գերիների ազատ արձակումը շատ ուղիղ և աներկբա կապված է խաղաղության մասին խոսակցության հետ։

Միայն մեր ղեկավարությունն է, որը առանձնացրել է գերիների ազատ արձակման հարցը խաղաղության գործընթացից ու իբր առանձին է դրա շուրջ բանակցում։ Թրամփը մեր գերիների մասին խոսել է օգոստոսի 8-ին, Վենսը դրա մասին խոսել է Բաքվում։ Բավական է Թրամփի կես խոսք, և ես վստահ եմ՝ Ալիևը ռիսկ չի անի այդ մարդկանց երկար պահել Բաքվում։ Սա Թրամփի հարցը չէ, սա մեր քաղաքական ղեկավարության բանակցային ունակությունների բացակայության հարցն է։ Պետական շահը սպասարկող ղեկավարը կասեր՝ հարց չկա, կմասնակցեմ շոուին, բայց դու էլ այնպես արա, որ իմ քաղաքացիները կարճ ժամկետներում վերադառնան Հայաստան, որ ես երես ունենամ խաղաղությունից խոսելու, ոչ թե խաղաղություն բեմադրեմ մեկի հետ, որը իմ հայրենակիցներին լիովին անտեղի ու անհիմն կոչում է «նացիստ»:

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 4065

Մեկնաբանություններ