Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ջալավյանը պահանջում է հրապարակային հերքում և 500 000 դրամ փոխհատուցում

Ջալավյանը պահանջում է հրապարակային հերքում և 500 000 դրամ փոխհատուցում
04.03.2026 | 13:29

Արցախի Պաշտպանության բանակի «Եղնիկներ» զորամասի հրամանատար Կարեն Ջալավյանը (Քյոխ) փետրվարի 26-ին քաղաքացիական հայց է ներկայացրել բլոգեր Ռոման Բաղդասարյանի դեմ։ Ջալավյանը պահանջում է հրապարակային հերքում և 500 000 դրամ փոխհատուցում։

Հայցը վերաբերում է 2026-ի փետրվարի 5-ին Ֆեյսբուքում Ռոման Բաղդասարյանի գրառումներին, որտեղ նա պնդել էր, թե Կարեն Ջալավյանը զինվորներից գողացել է սնունդ, նրանց պահել առանց ջրի, «Եղնիկներում» նվաստացրել և սովի մատնել զինվորներին, ինչպես նաև իբր ատել է Հայաստանից եկած զինվորներին։

Ջալավյանը հայցով պահանջում է, որ Ռոման Բաղդասարյանը իր ֆեյսբուքյան էջերում հրապարակի տեսաուղերձ և գրավոր հայտարարություն։ Հերքման տեքստում նա պետք է հայտարարի, որ իր տարածած տեղեկությունները սուտ են և չեն համապատասխանում իրականությանը։ Նշվում է նաև, որ հերքման հրապարակումը պետք է պահպանվի էջերում անժամկետ և լինի հանրամատչելի։

ArtsakhLur.am

Դիտվել է՝ 2103

Մեկնաբանություններ