Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ի՞նչ է նշանակում Գյումրի-2, և ինչու՞ է դա անհանգստացնում իշխանությանը

Ի՞նչ է նշանակում Գյումրի-2, և ինչու՞ է դա անհանգստացնում իշխանությանը
04.03.2026 | 15:01

Երբ սրանք, ըստ Ֆրեյդի, անհանգստանում են Գյումրիի սցենարի կրկնությունից, առաջին հերթին նկատի ունեն հանրային ակտիվությունը, այսինքն՝ ընտրական մասնակցության բարձր թիվը։

Գյումրիում իշխանափոխությունը տեղի ունեցավ առաջին հերթին այն պատճառով, որ գյումրեցին գնաց ընտրատեղամաս։ Դրան նպաստեցին ընտրություններին մասնակցող բոլոր ընդդիմադիր ուժերը, այդ թվում՝ «Մայր Հայաստանը»։ Մնացածն արդեն տեխնիկայի ու տեխնոլոգիայի հարց էր։

Իշխանությունը Գյումրիում անխնա օգտագործեց վարչական ռեսուրսը, բայց բարձր մասնակցությունը չեզոքացրեց վարչական ռեսուրսը, քանզի վերջինս անսահմանափակ չէ։ Որպեսզի այն անսահմանափակ դառնա, արդեն պետք է գործի դրվեն գռեհիկ ու կոպիտ ապօրինություններ, ինչն ընտրական գործընթացը կվերածի լրիվ այլ զարգացումների, որոնց մեղավորն ու պատասխանատուն իշխանությունը կլինի։

Խաղաղ, անցնցում իշխանափոխության թիվ մեկ հնարավորությունն, ըստ այդմ, ընտրական ակտիվությունն է։

«Գյումրի-2»-ը առաջին հերթին նշանակում է ընտրության բարձր մասնակցության ապահովում։ Ընդդիմադիր քաղաքական ուժերի խնդիրը հենց դա՛ պետք է լինի։ Մենք ամեն ինչ անելու ենք դրա համար։

Քաղաքացին պետք է որոշի, թե ով է լինելու հաջորդ իշխանությունը։ Ու կորոշի։ Իշխանությունը այդ որոշումից է վախենում։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 3361

Մեկնաբանություններ