Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ապաշխարության մասին

Ապաշխարության մասին
15.03.2026 | 11:26

Սկիզբը՝ այստեղ

Ստեղծված իրողության հենքի վրա, անշուշտ, եթե հոգևոր լրջությամբ ենք նայում Աստծո այս ցնցումներով ապաշխարության կոչի ահազանգին, հարկ է, որ քրիստոնյան ինքնաքննությամբ հետևություններ անի, որոշումներ ընդունի ու վճիռներ կայացնի մտքի, սրտի եւ հոգու արմատային փոփոխության և նոր արարած, նոր Ադամ դառնալու առնչությամբ: Քանի որ, փաստորեն, այլ կերպ չի ստացվում մեր ուշադրությունը հպարտության, գոռոզության, նյութապաշտության և այլ անզեղջ մեղքերից շեղելն ու կարևորի՝ հոգու հավիտենական փրկության, սրտի մաքրության և ներանձն լինելու վրա սևեռելու համար. «Եթէ չապաշխարէք, ամէնքդ էլ նոյնպէս պիտի կորչէք» (Ղուկ․, 13։3):

Իսկ յուրաքանչյուր մեղքի դիմաց զղջումն ու մեղքին համարժեք հատուցումը քանդում են անեծքի, պատժի, պատուհասի և կախվածությունների շղթան:

ՈՒրեմն, երբ դասեր չենք քաղում այլոց վրա հասած ցավալի պատուհասների օրինակներից, ապա գոնե մեր մեղքի պատճառով մեզ վրա եկածներն ընդունենք: Դասեր, որոնք Աստված ուզում է, որ մենք այժմ ակամա նեղությունների գնով ու ակամա զրկանքների միջոցով ամրագրենք ու յուրացնենք որպես XXI դարի առաջին քառորդում ապրող հայ քրիստոնյա:

Թե ինչու է Աստված կանչի հենց այս կերպը ընտրել: Հարց է, որի պատասխանը, նախ՝ կարծես թե արդեն ասվեց:

Երկրորդ․ պետք է հիշենք առաքյալի մխիթարական խոսքերը. «․․․ քանի որ Տէրը, ում սիրում է՝ խրատում է, պատժում է ամէն մի որդու, որին ընդունում է» (Եբր., 12։6, Առակ․, 3։12):

Երրորդ․ բոլոր պատուհասները Տերն է թույլ տալիս, որպես միակ ներգործուն՝ առավել մեծ պատուհասներից ազատելու փրկարար միջոց՝ փրկելու համար կիսով չափ (կես) հավատացյալ լինելուց, հավաքական անբարոյություններից, որոնց պատճառով խամրում և իսպառ ոչնչանում է ազգի հոգին:

Փոքր պատուհասով Աստված կանխում է գալիք առավել մեծ չարիքը:

Շարունակելի

Հայր Շնորհք ՊԱԼՈՅԱՆ

Դիտվել է՝ 3618

Մեկնաբանություններ