ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Աղոթարան

Աղոթարան
20.03.2026 | 22:00
Ամենատես Աստված,
որ դիտում ես երկնքի բարձրությունից,
բայց բնակվում ես խոնարհ սրտերի խորքում։
Դու այրում ես մեղքը, բայց մաքրում և ուժ ես տալիս ապաշխարող սրտին։
Քո լույսով այրիր այն, ինչ մեղքով է ծածկվել և թող մեր ներսում մնա մաքուր այն, ինչ Դու տնկեցիր։
Փառք Քեզ Տեր, փառք Քեզ,
Ամեն ինչի համար փառք Քեզ։
Ամեն։
Դիտվել է՝ 3129

Մեկնաբանություններ