Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Կա՞ այդպիսի քաղաքական ուժ

Կա՞ այդպիսի քաղաքական ուժ
15.04.2026 | 13:03

Կա՞ մի քաղաքական ուժ, մի վարչապետի թեկնածու, որ պարզ հայերենով կասի․

-Եթե ընտրեք ինձ, իմ թիվ մեկ խնդիրը լինելու է՝ կազմակերպել բաց, թափանցիկ,

արդարացի դատավարություն, պարզելու համար, թե ինչու՛ Հայաստանը հասավ այս օրին...

ՈՒ մեղավորներին պատժելու եմ տեսախցիկների աչքի առաջ՝ հրապարակավ, կիրառելու եմ պատժի առավելագույն ձևը, ովքեր էլ որ նրանք լինեն: Ինչ ծառայություն էլ որ ունենան:

Հայաստանի հետագա լինելիության, նրա հարգանքի վերականգնման, այս ծնկած վիճակից ոտքի ելնելու միակ ճանապարհը դա է:

Կա՞ այդպիսի քաղաքական ուժ:

Չկա:

ՈՒրեմն ամեն ինչ սովորական պոպուլիզմ է, բուտաֆորիա, ծնծղա թեթև...

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4110

Մեկնաբանություններ