Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ
19.04.2026 | 11:14

Այսօր Ցեղասպանության հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ. Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկների առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարեց, թե 60 տարի Ցեղասպանության հուշահամալիրը «ոչ մեկ» չի վերանորոգել։

Ցավալի է, որ այդ սուտը «կուլ է տալիս» և չի փորձում խմբագրել հուշարձանի համահեղինակ, զրույցին ներկա Սաշուր Քալաշյանը։ Ցավալի է, որ սուտն իր «այո»-ով հաստատում է նաև նախարար Անդրեասյանը, ով ի պաշտոնե պետք է իմանար համապետական նշանակության հուշարձանի նորոգման պատմությունը։ Բայց լռելն ավելի շահեկան է․․․ Համ էլ սուտն այս վարչախմբի մրցակցային առավելությունն է՝ ստել, ուրանալ ու չամաչել, մոլորեցնել ու «դեմոնիզացնել» նախկիններին․․․

Իսկ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն իր պատմության 60 տարիների ընթացքում մի քանի անգամ նորոգվել ու բարեկարգվել է։

Հուշահամալիրը հիմնանորոգվել է 2003-ին՝ Ցեղասպանության 90-րդ տարելիցի շրջանակներում, «Լինսի» հիմնադրամի միջոցներով։ Փոխվել են քարերը, հիմնովին արդիականացվել է բունկերը, ավազաշիթային եղանակով ամբողջությամբ մաքրվել է հուշարձանը, հիմնովին փոխվել է ոռոգման ցանցը և նոր լուսավորություն է մոնտաժվել, փոխվել են եզրաքարերը, իրականացվել է լայնածավալ ծառատունկ, տեղադրվել է ձայնային հեռարձակման ցանց, վերանորոգվել են աստիճանները, փոխվել է քայլուղին։

Ի դեպ, 22 տարի առաջ, ի տարբերություն ներկա վերանորոգման խայտառակ ընթացքի, «Լինսի» հիմնադրամի աջակցությամբ իրականացված վերանորոգման ժամանակ պահպանվել են բոլոր, այդ թվում՝ քաղաքաշինական, ճարտարապետական և պատմամշակութային ընթացակարգերը։

Հուշահամալիրը վերանորոգվել է նաև Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում, երբ Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն արտաքին քաղաքական օրակարգի մաս էին, և աշխարհի 80-ից ավելի երկրների ներկայացուցիչներ պիտի այցելեին հուշահամալիր՝ խնկարկելու զոհերի հիշատակն ու դատապարտելու ցեղասպանության անանց հանցագործությունը։

1995 թ. ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության 80-ամյա տարելիցի շրջանակում, բացվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը՝ կազմելով հուշակոթողի չորրորդ բաղկացուցիչ մասը։

Եվ ի տարբերություն ձեր վարչախմբի՝ նախորդ և ոչ մի իշխանություն չի վախեցել Հայոց ցեղասպանության ոգեկոչման ու խնդրի միջազգայնացման օրակարգերից և չի ենթարկվել մեր անցյալն ու հիշողությունն ուրանալու թուրքական պարտադրանքին՝ անգամ խորհրդային տարիներին։

Լիլիթ ԳԱԼՍՏՅԱՆ

Հ․Գ․ 1

Նկարում հուշահամալիրից խնամքով հանված քարերն են, որոնք հուշարձանն ամրացնելուց ու ջրամեկուսացումից հետո կրկին տեղադրվել են։

Հ․Գ․ 2

Հունիսի 7-ից հետո շատ բան կա անելու, բայց նախ պետք է ԱՄՈԹԸ վերադարձնել քաղաքականություն և իշխանություն։

Դիտվել է՝ 3129

Մեկնաբանություններ