Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Թղթե հանդերձանք

Թղթե հանդերձանք
05.07.2026 | 13:37

Սահմանադրությունից ինձ շորեր կարեցի,

թղթե շորեր՝ սև տառերով:

Քայլեցի փողոցով,

գարուն էր,

տառերը խունացած

կպան մարմնիս:

Իմ հետևից գալիս էին մարդիկ,

կարդում մարմնիս անհասկանալի գրությունները.

- Այսքա՛ն դաջվածք,- զարմացավ մեկը:

- Քանի՞ պատժաժամկետ է կրել,- հարցրեց մյուսը:

- Ողջ մի կյանք,- ասացի կույրին,

ով անտեղյակ էր այս պատմությանը

և, ձեռքը պարզած, մանրադրամ էր խնդրում

փախչող մարդկանցից:

Նորայր Գրիգորյան

Դիտվել է՝ 2132

Մեկնաբանություններ