Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ադրբեջանի մերժողական արձագանքը. «Անկլավների փոխանակման» առաջարկի տապալումը

Ադրբեջանի մերժողական արձագանքը. «Անկլավների փոխանակման» առաջարկի տապալումը
21.10.2026 | 13:08

Ադրբեջանում քաղաքական մակարդակով արդեն սկսել են արձագանքել Նիկոլ Փաշինյանի՝ «անկլավների փոխանակման» վերաբերյալ առաջարկին: Քաղաքական շրջանակների պատասխանները հիմնականում մերժողական են:
Ի տարբերություն պաշտոնական Երևանի՝ Ադրբեջանում Ալմա-Աթայի հռչակագրի մասին կարծես չեն էլ լսել: Հարևան հանրապետության քաղաքական հարթակներում անկլավների խնդիրը քննարկվում է բացառապես «Ադրբեջանի պատմական հողերի վերադարձի» տեսանկյունից:
«Ադրբեջանական տարածքը ադրբեջանական տարածքի հետ չի փոխանակվում»․ սա է ադրբեջանական քաղաքական շրջանակներում գերիշխող կարծիքը և, հետևաբար, Նիկոլ Փաշինյանի «անկլավների փոխանակման» առաջարկի հստակ պատասխանը:
Պարզ լեզվով ասած՝ դա նշանակում է՝ և՛ Տիգրանաշենն է իրենցը, և՛ Սոֆուլու/Բարխուդարլուն, և՛ Վերին Ոսկեպարը, և՛ հենց Արծվաշենը:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ
Դիտվել է՝ 1598

Մեկնաբանություններ