-
07.12.2018|
11:21
1988-ի դեկտեմբերի 7-ին ժամը 11:41 Ռիխտերի սանդղակով 9 բալլ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումները մեծ ավերածություններ պատճառեցին Հայաստանի հյուսիսային հատվածում՝ Սպիտակ, Լենինական (այժմ՝ Գյումրի), Կիրովական (այժմ՝ Վանաձոր), Ստեփանավան քաղաքներում, բազմաթիվ այլ բնակավայրերում:
-
07.12.2018|
01:48
Բոլորովին վերջերս Նիկոլ Փաշինյանը Վարդենիսի շրջանում էր: Տեղ էր հասել Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի ողջ դառնությունը «ճաշակելով»:
-
07.12.2018|
01:35
Խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերի առաջին դեմքերի հեռուստաբանավեճը դեռ երկար ժամանակ կքննարկվի՝ դրական ու բացասական կողմերով: Պատմական էր այն, թե ոչ, ցույց կտա ժամանակը, բայց պատմական լինելուց զատ կարևոր է դրա արդյունավետության աստիճանը:
-
07.12.2018|
00:16
Խոր կսկիծով տեղեկացնում ենք, որ երեկ ուշ երեկոյան, տևական հիվանդությունից հետո, հավերժի ճամփան բռնեց տաղանդավոր գեղանկարիչ, «Իրատես» թերթի գեղարվեստական խմբագիր ՆԻԿՈԼԱՅ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ (ՆԻԿՕ):
-
04.12.2018|
23:52
ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք առաջադրելը քաղաքականության հերթական քայլերից էր, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ պատգամավորության թեկնածու Դավիթ Շահնազարյանը։
-
04.12.2018|
17:29
Ջորջ Բուշ ավագին կհուղարկավորեն Տեխասում, դեկտեմբերի 6-ին: Մինչ այդ նախկին նախագահին հրաժեշտ կտան Վաշինգտոնում, դեկտեմբերի 5-ը ԱՄՆ-ում հայտարարված է ազգային սուգի օր:
-
04.12.2018|
01:36
Կա՞ ավելի երջանիկ իրադարձություն հայ օջախում, քան երեխայի ծնունդը: Մեր գործընկեր Համլետ Հակոբյանն ասում է՝ չկա: Իհարկե չկա, սիրելի Համլետ, նոր մարդ է լույս աշխարհ եկել, և դա ամենամեծ երջանկությունն է:
-
30.11.2018|
00:34
Ինչպես և ակնկալում էինք՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավն անցնում է հուզականության կրքոտ ալիքի ներքո: Իշխանություններն առիթը բաց չեն թողնում վերհիշելու նախորդների գործած սխալներն ու հանրությանը ևս մեկ անգամ հիշեցնելու հեքիաթի չար ու բարի ուժերի մասին:
-
02.11.2018|
14:38
Այս պահին մտածում եմ միայն ընտրությունները պատշաճ կազմակերպելու մասին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ պատասխանելով հարցին, թե շարունակելու՞ է զբաղեցնել ԿԸՀ նախագահի պաշտոնը նաև խորհրդարանական ընտրություններից հետո:
-
01.11.2018|
19:10
Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել այն պատգամավորներին, ովքեր ստորագրել են իմ առաջադրման փաստաթղթի տակ: Արդեն ասվեց, որ այս առաջադրումը նույնպես կրում է ֆորմալ բնույթ և արդեն երկրորդ անգամ մենք վարչապետի ընտրություններ ենք անցկացնում ոչ թե վարչապետ ընտրելու, այլ վարչապետ չընտրելու համար: