-
17.01.2015|
22:11
Վրաստանում Հայաստանի դեսպանատան մոտ այսօր մոմավառություն տեղի կունենա՝ ի հիշատակ հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների:
-
17.01.2015|
15:22
Հունվարի 16-ին ՀՀ Հանրային խորհրդում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանության և դրա հետևանքով հանրության շրջանում ստեղծված լարվածության վերաբերյալ:
-
17.01.2015|
15:21
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 11-17-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 1200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 12000 կրակոց:
-
17.01.2015|
13:53
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում հունվարի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցած Մայր Աթոռի Վանական խորհրդի և վանաբնակ եպիսկոպոսների խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել Գյումրիում տեղի ունեցած սարսափելի ոճրագործությանը, դրա հետևանքով ժողովրդի մեջ առաջացած հուզումներին և արձանագրված ցավալի միջադեպերին:
-
17.01.2015|
13:52
Այն, ինչ տեղի ունեցավ Գյումրիում, հնարավոր է ամենուր, բայց դա չի նշանակում, որ պետք է կասկածի տակ դնել հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը՝ կարծում է Նիկոլայ Ռիժկովը: Նա անկեղծ ցավակցություններն է փոխանցել և վստահեցրել, որ Հայաստանում տեղի ունեցածի առթիվ ցավ են ապրում բոլոր անձինք, ովքեր գիտեն Գյումրին ու բարեկամաբար են տրամադրված Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ:
-
17.01.2015|
13:48
Երեկ կեսօրին Երևանում մի խումբ երիտասարդներ հավաքվել էին նախագահի նստավայրի առջև՝ պահանջելով, որ 6 մարդու սպանության համար մեղադրվող ռուս զինծառայող Պերմյակովը դատվի հայաստանյան դատարանում:
-
16.01.2015|
13:36
«Եղելությունը ցույց տվեց, որ գնահատականների առումով մեր ժողովրդի բոլոր շերտերը հավասարապես են մտածում և պատիժների, և փոքրիկի առողջության մասին»՝ Գյումրիում զոհերի հուղարկավորության ժամանակ լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
-
16.01.2015|
13:35
Ռազմակայանի հրամանատարի տեղակալը վստահեցնում է, որ «այս սարսափելի հանցագործություն կատարողները խստագույնս կպատժվեն»։
-
16.01.2015|
13:32
Վալերի Պերմյակովին Հայաստանում դատելու պահանջով հունվարի 15-ին, ժամը 17:00-ից Գյումրու դատախազության առջև հավաքված հազարավոր ցուցարարները մոտ երկուսուկես ժամվա ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ պարբերաբար բանակցելուց հետո, որոշել են շարժվել դեպի Գյումրիում ՌԴ հյուպատոսարան, ակցիայի մասնակիցների մի մասը մնացել է դատախազության շենքի մոտ:
-
16.01.2015|
13:28
Հայտնի են դարձել Ամերիկյան կինոակադեմիայի Օսկար մրցանակի այս տարվա հավակնորդները՝ հայտնում է The Independent-ը, վկայակոչելով տվյալները, որ հրապարակել են ակադեմիայի նախագահ Շերիլ Բուն Այզեքսը, դերասան Քրիս Փայնը, ռեժիսորներ Ջեյ Ջեյ Աբրամսն ու Ալֆոնսո Կուարոնը:
Հիմնական անվանակարգերի հավակնորդները.