-
04.06.2014|
17:54
Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունիսի 3-ին հանդիպել է Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարար Ռոբերտա Պինոտտիի հետ:
-
04.06.2014|
17:51
Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման համար ստատուս քվոն տարբերակ չէ և ԵԱՀԿ Մինսկի խումբը Հայաստանի ու Ադրբեջանի հետ պետք է փորձի քայլ առ քայլ շարժվել դեպի խաղաղություն՝ լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, ԵԱՀԿ գործող նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերը:
-
04.06.2014|
17:50
Մենք քննարկեցինք հայ-շվեյցարական համագործակցության օրակարգի հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահության համատեքստում անդրադարձանք տարածաշրջանային և միջազգային անվտանգության արդի մարտահրավերներին և փոխգործակցության խնդիրներին:
-
04.06.2014|
17:48
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ-ում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերը համատեղ հանդիպմանը անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի խնդրին:
-
04.06.2014|
17:47
Սիրիայում կեսգիշերին ավարտվել են նախագահական ընտրությունները:
Նախագահի թեկնածուները երեքն են՝ գործող նախագահ Բաշար ալ-Ասադը, կոմկուսի նախկին ներկայացուցիչ Մահեր Աբդուլ-Հաֆեզը և նախկին պատգամավոր Հասան Աբդալա ալ-Նուրին։ Առաջատարը գործող նախագահն է։
-
04.06.2014|
17:45
Հայաստանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Երևան ժամանած ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել են Սերժ Սարգսյանի և Դիդիե Բուրկհալտերի բանակցությունները:
-
04.06.2014|
17:41
Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սկսել է էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը:
-
04.06.2014|
13:35
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, ծաղիկներ խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
-
04.06.2014|
12:05
Հայաստանում ՈՒկրաինայի դեսպան Իվան Կուխտան հունիսի 1-ից Երևանում է և անցել է իր աշխատանքային պարտականությունների կատարմանը: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս մասին հայտնել է Երևանում ՈՒկրաինայի դեսպանատան խորհրդական Իգոր Ռոմանը:
-
04.06.2014|
11:44
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ստիպված կլինի հինգշաբթի երեկոյան 2 անգամ ընթրել, որպեսզի ԱՄՆ-ի և ՌԴ նախագահներ Բարաք Օբաման ու Վլադիմիր Պուտինը ստիպված չլինեն միևնույն սեղանի շուրջը նստել։