ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահի շուրջ Ադրբեջանում կրքերը չեն հանդարտվում։ Պաշտոնական Բաքուն չի բացառում, որկարող է ԵԱՀԿ գործող նախագահից պահանջել համանախագահությունից ետ կանչել Ջեյմս ՈՒորլիքին։
Մայիսի 5-ին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի խորհրդարանի Կանոնադրության հանձնաժողովը քննարկելու է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման օրինագիծը: Հանձնաժողովում հաստատվելու դեպքում թիվ AJR 32 բանաձևի նախագիծը մայիսի 8-ին ներկայացվելու է լիագումար նիստի քննարկմանը և հաստատմանը:
Ներկայացումները կցուցադրվեն ԵԹԿՊԻ Ուսումնական Թատրոնում, Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, ՀԹԳՄ-ում, Պետական երաժշտական կամերային թատրոնում, «Թատրոն 32»-ում
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արթուր Բաղդասարյանն ազատվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից՝ հիմք ընդունելով հրաժարականի մասին նրա հայտարարությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների և Ճարտարապետության պետական կոմիտեները վերակազմակերպելու և համապատասխանաբար միանալու են Ֆինանսների ու Քաղաքաշինության նախարարություններին:
Ըստ www.coe.am կայքի՝ ապրիլի 28-ին Եվրոպայի խորհուրդը կազմակերպել էր «Ազատությունից զրկելու հետ կապված պատիժների կիրառման նվազեցումը եվրոպական ստանդարտների համաձայն» ծրագրի փակման և «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության ստեղծմանը» նոր երկամյա ծրագրի մեկնարկի միջոցառումը:
ՈՒկրաինայի, Եվրամիության և Ռուսաստանի ներկայացուցիչները պայմանավորվածություն են ձեռք բերել եռակողմ հանդիպման անցկացման համար՝ լուծում տալու գազի հետ կապված հարցերին։
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի ուենցած մայիսմեկյան ցույցը վերածվել է բախումների` ցուցարարների և ոստիկանության միջև: Ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցաններ է օգտագործել` ցրելու համար Թաքսիմ հրապարակում հավաքված մի քանի հարյուր ցուցարարների:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բացառում է ռազմական ներխուժումը ՈՒկրաինա: «Երկու համաշխարհային պատերազմների դասերը չպետք է մոռացվեն»,- հայտարարել է Մերկելը:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արարատի նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանին ՀՀ բնապահպանության նախարար նշանակելու մասին: Առայժմ թափուր են մնում գյուղատնտեսության, նաև սպորտի և երիտասարդության հարցերի նախարարների պաշտոնները:
Բեռլին կատարած երեկվա այցի ընթացքում, կանցլեր Մերցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ հուլիսի 12-14-ը Բաքվում տեղի է ունեցել ռուս և գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում, որի մասին ադրբեջանական կողմը տեղյակ չի եղել: Հանդիպումը վերաբերվել է Ուկրաինական պատերազմին...