-
30.09.2017|
14:11
Ոսկե աշու՞ն է, կասկածում եմ։ Դուք էլ կասկածեք, իմ աննկուն ընթերցողներ, զի, եթե ոտնիգլուխ անկեղծանանք, ապա կփաստենք, որ հայրենի բնաշխարհը ծաղրում է մեզ։ Իսկ ինչ անի, եթե քառորդ դար և քիչ էլ ավելի մենք նրան ուղղակի բռնադատում ենք` քուն թե արթուն։
-
29.09.2017|
07:41
Օրերս կայացած «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովին որոշ քաղաքական շրջանակներ ու լրատվամիջոցներ ի սկզբանե, չգիտես ինչու, որոշեցին վերագրել բացառիկ, աննախադեպ նշանակություն։ Այդ բացառիկությունը, թերևս, ավելի շատ ներիշխանական սպասվող փոփոխությունների համատեքստում էր. բոլորն աշխատում էին համաժողովում հնչող ելույթներում գտնել քաղաքական առաջիկա զարգացումների վերաբերյալ որոշակի ենթատեքստեր։
-
26.09.2017|
14:26
Այո՛, ի՞նչ եք արել, որ չպետք է անեիք, ի՞նչ չեք արել, որ պարտավոր էիք անել սկզբունքով յուրաքանչյուր պետական-քաղաքական, ռազմական, տնտեսական գործիչ, մտավորական, ազնիվ քաղաքացի պետք է տա ինքն իր գնահատականը և եթե հարկ է` մեղքերի թողություն ակնկալի:
-
24.09.2017|
00:40
Սեպտեմբերը բնության պատժամիջոցների տիրույթում է։ Հիշենք մայրաքաղաքը շղարշած ձյունեղ մառախլապատ ամիսները։ Իսկ ամռա՞նը, իր կիզիչ օրերով և կեղեքիչ հրդեհներով։ Այսպիսով, հայոց օրացույցում 2017-ի սեպտեմբերը վավերացվում է որպես ամառվա 4-րդ ամիս։
-
23.09.2017|
23:56
Երբ կարդացի «Ազգ»-ում Նաիրի Յանի «Քարահու՞նջ, թե՞ Զորաց քարեր» հոդվածը, ակամայից մտաբերեցի մեր ինքնավնասակար էությունը, էություն, որով տառապում է ցանկացած հայ: Միտքս ցանկանում եմ սկսել տարիներ առաջ կատարված մի դեպքով, որը հաճախ եմ հիշում, երբ խոսք է լինում հայ միասնականության մասին, սկսած կենցաղային հարցերից մինչև կարևոր ազգային հարցերը:
-
23.09.2017|
23:31
Որո՞նք են մեր թույլ կողմերը: Մեր ամենակարևոր թերությունը թույլ իշխանություններն են: Թույլ ասելով պետք է հասկանալ պետության, ազգի շահին անտեղյակ, երկրի զարգացման հնարավորություններին ու պահանջներին անհամապատասխան, առաջընթացի վերաբերյալ պատկերացումների բացակայությամբ, համազգային նպատակների խեղաթյուրմամբ իշխանություններ: Այլ առումներով այսօրվա իշխանություններն ուժեղ են:
-
15.09.2017|
11:30
2017-ի անգթորեն շոգ սեպտեմբերը ծաղրում է մեզ։ Այնինչ վեց օր և նույնքան գիշեր էլ անց 3-րդ հանրապետության տարեդարձն է, իշխանության տրնդեզը և, ինչ խոսք, ընդդիմության տարելիցը։
-
15.09.2017|
10:03
Քաղաքական նոր «թատերաշրջանի» առաջին օրերն իսկ հաստատեցին այն կանխատեսումները, որ մինչև 2018-ի ապրիլը ներառյալ բոլորի ուշադրության կենտրոնում է լինելու նոր վարչապետի հնարավոր թեկնածուի հարցը։ Ընդ որում՝ այս թեման քննարկվելու է հիմնականում ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի և գործող վարչապետ Կարեն Կարապետյանի հետագա ճակատագրի համատեքստում։ Բնականաբար, քաղաքական, փորձագիտական, լրագրողական շրջանակներում այս երկու անձանց նկատմամբ բավականին մեծ ուշադրություն կա։
-
12.09.2017|
05:10
Մի առիթով ասել եմ, որ ատում եմ բոլոր նրանց, ովքեր կենդանի բռնակալներին թողած, ճիպոտահարում են արդեն հող դարձած բռնակալներին: Եվ ովքեր են ճիպոտահարողները. իսկական ճիվաղներ, որոնք զուրկ են ռեալ բանականությունից, որովհետև քննադատում են այն ամենը, ինչ արժանի է քննադատության, քննադատում են, բայց դրա կողքին չեն տեսնում նաև այն լավը, որ կատարվել է ահավոր վատի կողքին:
-
08.09.2017|
06:26
Օգոստոսը չզլացավ և իր հուր-դեղին գիրկն առավ երկիրը:
Սևանա լիճը դատարկվում էր աչքի առաջ` համաձայն ԱԺ-ի օրենքի: Հրդեհվեց Խոսրովի հնամենի անտառ-արգելոցը, և նրա բախտը կիսեցին Շիկահողի և Խուստուփի անտառ-արգելոցները: Բայց պետք է փաստել, որ վերոնշյալ հրդեհների մասին ՀՀ ԱԺ-ն որևէ օրենք չի ընդունել:
iv class="post-type-descr-link">
XXI դարում ուժի կենտրոն կարող են դառնալ «պրոֆեսիոնալների հասարակությունները»