-
17.03.2017|
01:09
Լենինիզմը հսկա և բարդ աշխարհ է: Ծնվելով մարքսիզմի՝ 19-րդ դարի սոցիալական-տնտեսական տեսություններից մեկի ծոցում, այն խիստ ռուսականացված և ապամարդկային, ապաբարոյական դրսևորումներով դարձավ բոլշևիկների հեղափոխական մտածողության ու գործողությունների ուղենիշ և մեթոդոլոգիա, որոնք արդարացնում են խռովության համաշխարհային հրդեհի բռնկումը հանուն անիրական, ցնորամիտ նպատակի՝ այդ ճանապարհին ոչնչացնելով ոչ միայն դասակարգեր, այլև սոցիալական որոշակի շերտեր, հատկապես էլիտար և կրթված, իսկ հանուն սեփական իշխանության պահպանման նրանք պատրաստ են ցանկացած ստորության և ազգային շահերի արհամարհման:
-
14.03.2017|
10:49
Մեր ժողովրդի դարերով ստեղծած կենցաղային ավանդույթների շարքում ուրույն տեղ ունի գավառեցիների «Բարի լույս»-ի «Չխանգարա»-ն, որը դարձել է այցեքարտ` լայն տարածում ստանալով հանրապետությունում և նրա սահմաններից դուրս:
-
14.03.2017|
00:35
Այս ամենի ակունքներում կանգնած էր Լենին կոչվող Մունդռիկը, որը ճԽ-ին հարգում էր ոչ քիչ, քան իր կուսակցությանը, որը, ըստ նրա, «մեր դարաշրջանի խելքն է, պատիվը և խիղճը»: Բոլորին, իհարկե, կզարմացնեն «պատվի ու խղճի» մասին Մունդռիկի տարօրինակ պատկերացումները:
-
12.03.2017|
15:59
Գարո՜ւն է։ Սույն ապաքաղաքական իրողությունն անկարող է ժխտելու անգամ ՕՐՕ դաշինքը։ (Տիար Գեղամյանը գրեթե համոզված է, որ գարունը վերջապես մայրաքաղաք ժամանեց, որ շուք հաղորդի խորհրդարանական ընտրարշավին։ Կեցցե՛ս, Արտաշես)։
-
10.03.2017|
00:16
Այս տարի կլրանա մարդկության պատմության մեջ շատ կարևոր դերակատարություն և նշանակություն ունեցած իրադարձություններից մեկի՝ Ռուսաստանում, այսպես կոչված, Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության 100-ամյակը:
-
07.03.2017|
08:36
Մեզ` հայերիս համար միշտ կարևոր է եղել այս հարցադրումը: Ես մի առիթով իմ գրառումներից մեկում անդրադարձել եմ այս հարցին, թե ինչպես են եվրոպական ժողովուրդների մեջ ընտանեկան-հարազատական կապերը միտումնավոր, քաղաքական նպատակներով թուլացվել իշխանական բուրգի գագաթից թելադրված քաղաքականությամբ:
-
07.03.2017|
08:32
Հայաստանում ստեղծված ճգնաժամային իրավիճակի ու, ընդհանրապես, մեր բոլոր անհաջողությունների մեջ, առաջին հերթին, պետք է մեղադրել մեր տեխնիկական մտավորականությանը, անկախության 25 տարիներին այն չափազանց պասիվ է եղել ու շարունակում է մնալ այդպիսին:
-
07.03.2017|
07:59
Չորրորդ իշխանության, հատկապես հեռուստատեսության շնորհիվ, Ազգային ժողովը Հայաստանում դարձավ գլխավոր ու գերագույն դերակատար, ժողովրդին ի տես` որպես աչքի լույս և որպես աչքի փուշ` միաժամանակ:
-
04.03.2017|
17:39
Մեկ տարի անց պետությունը երեսուն հազար վարկի դիմաց մեզ հանձնեց սեփական տուն, պայմանով, որ վարկը մարենք.. 30 տարում՝ ՆՈՒՅՆ ԳՈՒՄԱՐԸ առանց տոկոսների (առանց տոկոսների....չխորանա՞մ. քանի՞ հազար մարդ բանկի վարկի դիմաց կորցրեց իր բնակարանն ու արտագաղթեց. ո՞վ արեց, ով,ո վ, ով):
-
03.03.2017|
12:20
Ձնհալ է, օրն ուրբաթ է և լի է սրտամաշ սպասումներով։ Չէ՞ որ երեք օր անց ճերմակահանդերձ կաչաղակները կթակեն մեր դուռը, նախապես, ինչ խոսք, ծիկրակելով դեպի արևելք նայող մեր պատուհանից։ Մեկնարկում է հոգեորսության և թլպատման համապետական միամսյակը։