Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Դո՞ւ», թե՞ «Դուք»

«Դո՞ւ», թե՞ «Դուք»
02.07.2012 | 17:37

«Ոչ ոք ոչ մեկին չի վիրավորել»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը։ Հիշեցնենք, որ վերջերս մամուլում գրվեց, թե տնտեսական հանձնաժողովի նիստերից մեկում հանձնաժողովի անդամ Հրանտ Բագրատյանի և Վարդան Այվազյանի միջև բանավեճն այնքան է թեժացել, որ Վարդան Այվազյանը կոպիտ է խոսել Հրանտ Բագրատյանի հետ և նրան դիմել է «դու»-ով, ինչին վերջինս արձագանքել է. «Այսինքն, հիմա «դու»-ո՞վ ենք խոսելու»։ Այս խոսակցություններից տնտեսական հանձնաժողովի նախագահը զարմացած էր և մեզ հետ զրույցում հավելեց. «Հանձնաժողովի նիստերն անցկացվում են նորմալ աշխատանքային պայմաններում, որտեղ թեժ քննարկումներն օրինաչափություն են։ Մնացած բոլոր խոսակցություններն անհարկի եմ համարում»։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3482

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ