Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Աղոթարան

Աղոթարան
09.04.2013 | 00:03

Ա՜խ երնեկ, երնեկ ունկս
քարացած առներ ձայնը Քո.
Ա՜խ երնեկ, երնեկ ճակատիս
հոգնած դիպչեր աջը Քո.
Ա՜խ երնեկ, երնեկ Մարիամ
մայրիկը
Կրկին այցի գար, բերելով իր հետ
Օծումը յուղի ու բալասանի,
Խնկի բուրումը երկնային գահի:
Հրեշտակները երգեին նորից,
Մահիճս առած` Աստվածամոր հետ
Երկնին հասնեի:

Դիտվել է՝ 4242

Մեկնաբանություններ