«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

«Վաղը, եթե Ս. Սարգսյանը հրաժարական տա, նրան կփոխարինի Մուկը, իսկ դա հարցի լուծում չէ»

«Վաղը, եթե Ս. Սարգսյանը հրաժարական տա, նրան կփոխարինի Մուկը, իսկ դա հարցի լուծում չէ»
10.09.2013 | 17:11

«Սերժ Սարգսյանի` Մաքսային միությանն անդամակցելու հայտարարությունը «շոկային» էր, բայց անսպասելի չէր: Այն ապացուցեց, որ Ս. Սարգսյանի և դրածո իշխանությունների վարած քաղաքականությունը փալասային քաղաքականություն է: Այն էլ այնպիսի փալաս, որի վրա ոչ միայն ոտքերը, այլև շատ այլ բաներ են մաքրում»,- «Նոյյան տապան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ազատամարտիկ, ՀՀ դաշտային հրամանատարների խորհրդի անդամ ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ:
Ըստ բանախոսի, ազատամարտիկների խորհուրդը որոշել է աշխարհազոր ստեղծել։ «Դա է միակ ելքը ստեղծված դրությունից դուրս գալու: 88-ի վիճակն ենք ուզում ստեղծել: Այս ապիկար երկրում անձերի փոփոխությունը ոչինչ չի տա, պետք է համակարգային փոփոխություններ անել: Վաղը Սերժ Սարգսյանը եթե հրաժարական տա, նրան կփոխարինի Մուկը, կամ էլ Սուրիկը, որից հետո էլ ժողովուրդը կասի` թաղեմ Սուրիկին կամ Լևոնին: Դա խնդրի լուծում չէ»,- ասաց բանախոսը:
Ս. Սարգսյանի խոսքով, իրենց` ազատամարտիկների պայքարը պայքար է ոչ միայն ազատամարտիկների համար, այլև երկրի, ժողովրդի, այն բխում է ազգային շահից։ «Այսօր, իր երկրի համար կռված տղան չի կարող հացի փող մուրալ և այն էլ` ումի՞ց… Ազատամարտիկը չի կարող սոցիալական խնդիրներ բարձրացնել, քանի որ ամբողջ ժողովուրդն է այս վիճակում»,-նշեց բանախոսը` հավելելով, որ այս պահին իրենք զբաղված են ժողովրդին մոբիլիզացնելով. «Հրավիրելու ենք կլոր սեղանի շուրջ բոլոր կուսակցություններին, և հույս ունենք` կուսակցություններին միավորել իրենց բարձրացրած խնդրի շուրջ»:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3030

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ