ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
20.02.2014 | 23:38

Մեծ աշխատանք է սահմանված ամեն մարդու համար, և ծանր լուծ է դրված մարդու որդիների վրա իրենց մորից ելնելու օրից մինչև բոլորի մոր ծոցում թաղվելու օրը։ Ակնկալիքի և վախճանի օրվա մասին մտածումը նրանց խորհրդածության նյութն ու սրտի ահն է. սկսած նրանից, ով նստած է ինքնագոհ փառքի աթոռին, մինչև նա, ով թշվառացել և հող ու մոխրի մեջ է, սկսած նրանից, ով կրում է հակինթ ու պսակ, մինչև նա, ով ցնցոտի է հագնում, ամեն ոք ունի ցասում և նախանձ, խռովք և անհանգստություն, մահվան երկյուղ, ոխ և հակառակություն։


Սիրաքի իմաստությունը 40. 1-4

Դիտվել է՝ 2464

Մեկնաբանություններ